Նորություններ

Բաժիններ

 

«Էրասմուս+»-ի դիմորդների հերթական խումբը հանձնել է անգլերենի քննությունը

30 Նոյեմբեր 2015

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից հայտնում են, որ նոյեմբերի 30-ին ՀՊՏՀ-ում էր հյուրընկալվել ՀՊՏՀ Erasmus+ ծրագրի գործընկեր Ռումինիայի “Stefan cel Mare” University of Suceava համալսարանի դոցենտ Անժելա Ալբուն՝ մասնակցելու  փոխանակման ծրագրին դիմած ՀՊՏՀ ուսանողների ընտրությանը: Ծրագրին մասնակցության հայտ էր ներկայացրել 14 ուսանող, ովքեր հաջողությամբ անցել էին անգլերենի քննության գրավոր փուլը և այսօր մասնակցեցին հարցազրույցի: Ռումինական համալսարանի ներկայացուցիչը ծրագրով հետաքրքրված ՀՊՏՀ ուսանողներին ներկայացրեց ծրագրի մանրամասները և ստուգեց անգլերեն լեզվի իմացության մակարդակը: Հարցազրույցի արդյունքում ընտրվեց ՀՊՏՀ 4 ուսանող, ովքեր հնարավորություն ստացան մասնակցելու կրթաթոշակային ծրագրին և 2015-16 ուստարվա երկրորդ կիսամյակն ուսանելու ռումինական բուհում: Erasmus+ ծրագիրը կրթաթոշակային ծրագիրը հոգում է մասնակիցների ճանապարհածախսը, կեցության ծախսերը՝ հատկացնելով ամենամսյա կրթաթոշակ:

Նշենք, որ վաղը դոցենտ Անժելա Ալբուն ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն հանդես կգա դասախոսությամբ:

 

 

 

 

 

 

 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն` այստեղ 

Նորությունը դիտվել է 554 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք