Նորություններ

Բաժիններ

 

Դասախոսեց միջազգային ընկերության տեխնիկական խորհրդատուն

13 Դեկտեմբեր 2017

Ուսումնական կիսամյակի ավարտին կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի դոցենտ Վահան Բաբայանն ամփոփում է դասավանդած առարկաները և հրավիրյալ բանախոսների մասնակցությամբ անցկացնում վերջին դասերը:

Աուդիտ մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսում այսօր կրկին դասախոսություն կարդաց «Certification international (UK) limited» կազմակերպության տեխնիկական խորհրդատու Արթուր Ճորուխյանը՝ «Ֆինանսական ենթակառուցվածքների աուդիտ» դասընթացի շրջանակում պարզաբանելով որակի կառավարման համակարգի էությունը, ISO ստանդարտները, ֆինանսական վերահսկողության էությունը:

Դասին ներկա էր նշված ամբիոնի վարիչ, տ.գ.դ., դոցենտ Լիանա Գրիգորյանը:

Վահան Բաբայանը մեզ հետ զրույցում նշեց, որ անցնող կիսամյակում նմանատիպ ինտերակտիվ հանդիպումներ են անցկացվել թե' բակալավրական, թե' մագիստրոսական խմբերում:

«Սկզբում ուսանողները տեսական գիտելիքներ են ստացել, այնուհետև համապատասխան ոլորտներում պատկառելի փորձ ունեցող հրավիրված մասնագետները բացատրել են, թե ինչպես են այդ գիտելիքները ներդրվում գործնականում: Օրերս անցկացրել ենք նաև ուսանողների իմացությունը ստուգող քննարկումներ: Կարելի է ասել, որ այս ձևաչափով բաց դասեր կազմակերպելու մոտեցումն արդարացված է, ուստի կկիրառենք նաև 2-րդ կիսամյակում՝ նոր առարկաներ ուսումնասիրելիս»:

Ի դեպ, ամփոփիչ դասերի ընթացքում, ուսանողները նաև նախապատրաստվում են քննություններին:

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 550 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք