Նորություններ

Բաժիններ

 

«Գործարար մտածելակերպ» խորագրով սեմինար՝ ՀՊՏՀ-ում

31 Մայիս 2016

Կառավարման ամբիոնի ասիստենտ Աղասի Թավադյանի նախաձեռնությամբ  և բանախոսությամբ մեր համալսարանում երեկ տեղի ունեցավ «Գործարար մտածելակերպ, փոխիր քեզ և փոխիր աշխարհը» խորագրով սեմինար, որին մասնակցում էին ուսանողներ, բուհի աշխատակիցներ:

Սեմինարի ընթացքում բանախոսը  անդրադարձավ այն հարցերին, որոնք զարգացնում են գործարար մտածելակերպը, օգնում իրացնել գաղափարները, լինել նախաձեռնող: 

Մեզ հետ զրույցում Աղասի Թավադյանն ասաց, որ սեմինարը հատուկ հաղորդագրություն ուներ՝ մոտիվացնել ուսանողներին ու ունկնդիրներին, նրանց մոտ ձևավորել գործարար, նախաձեռնողական մտածելակերպ:

«Պետք է կարողանալ արժևորել գաղափարները, կառավարել ժամանակը. սրա համար անհրաժեշտ են հմտություններ, որոնց զարգացմանն ուղղված հարցեր էին քննարկվում  «Գործարար մտածելակերպ» խորագրով սեմինարում: Առաջիկայում ևս, նախատեսվում են նման սեմինարներ»,-ասաց Աղասի Թավադյանը:

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն` այստեղ

Նորությունը դիտվել է 832 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք