Նորություններ

Բաժիններ

 

Գիտական խորհրդի ընդլայնված նիստում ներկայացվեցին համալսարանի ձեռքբերումները (լուսանկարներ)

27 Դեկտեմբեր 2017

ՀՊՏՀ մեծ դալիճում այսօր տեղի ունեցավ գիտական խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցում էին համալսարանի պրոռեկտորները, դեկանները, ամբիոնների վարիչները, վարչական ստորաբաժանումների ղեկավարները, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմերի ներկայացուցիչները: Նիստը վարում էր ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, ով ներկայացրեց օրակարգի միակ հարցը և խոսքը փոխանցեց ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագի­տության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանին: Համալսարանի ռեկտորը հանդես եկավ  համալսարանի 2017թ. ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գոր­ծու­նեության և 2018թ բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների մասին հաշվետվությամբ՝ ամփոփելով համալսարանի մեկ տարին, որի ընթացքում, ինչպես ընդգծեց ռեկտորը, համատեղ ջանքերով հիմնականում հաջողվեց լուծել Հայաստանի պետա­կան տնտե­սա­գի­տա­կան համալ­սա­րանի` 2016–2020 թթ. զար­գացման ռազմա­վա­րական ծրա­գրի գործողությունների պլանով 2017 թվականի հա­մար նախա­տես­ված խնդիրների գերակշիռ մասը:

Համալսարանի ռեկտորն անդրադարձավ ուսումնական գործընթացին, գիտահետազոտական և միջազգային գործունեությանը, հասարակայնության հետ կապերի զարգացմանը, ուսանողական խորհրդի գործունեությանը, սոցիալական քաղաքականությանը, տնտեսական և ֆինանսական գործունեությանը, ապա ներկայացրեց 2017թ. բյուջեի կատարման արդյունքները և 2018թ. բյուջեի ցուցանիշները: Կորյուն Աթոյանը նշեց, որ հաշվետվությունը շուտով կհրապարակվի բուհի պաշտոնական կայքում, ինչը հնարավորություն կընձեռի մանրամասն ծանոթանալու բոլոր ստորաբա­ժանում­ների աշխատանքին, համալսարանի ձեռքբերումներին և առկա արդյունքներին:

ՀՊՏՀ ռեկտորը շեշտեց, որ անցնող տարում համալսարանը շոշափելի ձեռք­բերումներ է արձա­նագրել գործունեության մի շարք ուղղություններում, որոնց շարքում առանձնացրեց հետևյալները.

-       ավարտին են հասցվել համալսարանի 11 մասնա­գիտության՝ ուսում­նառության վերջնարդյունքների վրա հիմնված բակալավրա­կան կրթա­կան ծրագ­րերի ամբողջական փաթեթների մշակման և փորձաքննության աշխատանքները,

-      համալսարանի կողմից համակարգվող Տեմպուսի «ԱՐԱՐԱՏ» ծրա­գիրը ԵՄ «Կրթության, տեսաձայնային և մշակութային» գործա­դիր գործակա­լու­թյան կող­մից ավելի քան մեկ տարի աուդիտի ենթարկ­վելուց հետո արժանացել է հայաստանյան բուհերի մեջ նախա­դեպը չունեցող գերազանց գնահատա­կանի,

-      մեկնարկել են արտերկրի գործընկերների հետ իրականացվող երկու մագիստ­րո­սական կրթական ծրագրեր, որոնցից մեկը միա­ժամանակ երեք բուհի (այդ թվում՝ արտա­սահմանյան) դիպ­լոմ ստա­նալու հնարավորություն է ընձեռում,

-      շարունակվել են ու­սում­նական գործ­ընթացներում տե­ղեկա­տվա­կան տեխնո­լո­գիաների ներ­դրման աշխատանք­ները,

-      իրականացվել են 2016-2017 թթ. գործողությունների պլանով կրթու­թյան որա­կի ներքին համակարգի ներդրմանն ուղղված 2017 թվա­կանի համար նախա­տեսված միջոցառումները,

-      գիտահետազոտական գործունեության ինստիտուցիոնալ կարո­ղու­­թյուն­ների զարգացման նպատակով ստեղծվել են չորս գիտա­ուսում­նական լաբորա­տո­րիաներ,

-      «Ամբերդ» հետազոտական կենտրոնը դարձել է ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պաշտո­նա­կան գիտական խորհրդատուն, ինչն աննախադեպ երևույթ է Հայաստա­նի հանրային քաղաքականության բնագավառում ուղեղային կենտ­րոնների ներգրավման առումով,

-      մեծացել է ուսանողների և դասախոսների միջազգային շարժունու­թյան ծավալը,

-      շարունակվել են ուսումնական և գիտական գործունեության հա­մար անհրա­ժեշտ նյութա­տեխ­նիկական հենքի բարելավման աշխա­տանքները

-      ընդլայնվել են ուսանողներին և դասախոսներին ուղղված սոցիա­լական աջակցության ծրագրերը։

-      համալսարանի աշխատակիցների հետ բանակցությունների արդ­յունքում կնքվել է համալսարա­նի կոլեկտիվ աշխատանքային պայ­մա­նագիրը, որտեղ աշխատողների համար առավել նպաս­տավոր պայ­ման­ներ և դրույթներ են նախատեսվել:

Համալսարանի ղեկավարը նաև մանրամասն ներկայացրեց 2017 թվականի բյուջեի կատարման արդյունքները, փաստացի մուտքերն ու ծախսերը, ինչպես նաև 2018թ. բյուջեի ցուցանիշները /նախագիծ/:

Ամփոփելով հաշվետու ելույթը՝ Կորյուն Աթոյանը նշեց, որ 2017 թվականին համալսարանի կա­­­­­­­­ռավարումն իրա­կանացվել է համախումբ կառավարման մարմին­ների (խորհուրդ, գիտխորհուրդ և ռեկտորատ) մաս­նակցությամբ, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, կազմակերպական և ֆի­­նանսատնտեսական աշխատանքներն իրագործվել են հա­մալսարանի բոլոր ստորաբաժանումների գործուն մասնակցությամբ, համատեղ աշխատանքով:

Չնայած նկատելի հաջողություններին՝ բոլոր ուղղություններով էլ շատ անելիքներ ունենք: Ես մեր բոլոր հանդիպումների և քննարկումների ժամանակ արտահայտել եմ իմ մտահոգությունները կրթության ոլորտի առջև ծառացած խնդիրների, այդ համատեքստում մեր համալսարանի անելիքների և հեռանկարների մասին: Պետք է համախմբվել և կենտրոնացնել ուժերը՝ համալսարանն ավելի մրցունակ դարձնելու և մեր ապագան առավել հիմնավոր կառուցելու համար: Ուստի հորդորում եմ 2018թվականին ձեր ջանքերն ուղղել այս նպատակին»,- ասաց ռեկտորը:

Գիտական խորհուրդը որոշեց հավանություն տալ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2017 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների մասին հաշվետվությանը և 2018 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներին, ինչպես նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2017 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների մասին հաշվետվությունը և 2018 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները ներկայացնել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի քննարկմանն ու հաստատմանը:  

Եվ, քանի որ առջևում տոնական օրեր են, Կորյուն Աթոյանը ջերմ շնորհավորանքներ հղեց աշխատակիցներին՝ մաղթելով անձնական և ընտանեկան բարօրություն, աշխատանքային հաջողություններ և բոլոր նվիրական իղձերի կատարում:

  

 

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 794 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք