Նորություններ

Բաժիններ

 

Գիտական զեկուցումներով հանդես եկան կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի ներկայացուցիչները

17 Հոկտեմբեր 2017

Այսօր կայացավ նաև կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի գիտական սեմինարը՝ «Ֆինանսական և տնտեսական ռիսկերի վերլուծությունը» և «Կառավարչական հաշվառում» խորագրերով: Բանախոսներն էին ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Վահան Բաբայանը, ամբիոնի վարիչ, տ.գ.դ., դոցենտ Լիանա Գրիգորյանը և տ.գ.թ., դոցենտ Աիդա Սարդարյանը:

Սեմինարին ներկա էին  պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ղեկավար Մերի Բադալյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, համալսարանի աշխատակիցներ, ուսանողներ:

Լիանա Գրիգորյանն իր ուրախությունը հայտնեց նոր նախաձեռնության՝ ամբիոնային գիտական սեմինարների անցկացման առիթով՝ նկատելով, որ վերջին շրջանում գիտական աշխուժությունը ՀՊՏՀ-ում աննախադեպ է: Տնտեսագիտության դոկտորը գիտական ներուժի կիրառման տեսանկյունից բուհի  ղեկավարության քայլերը բարձր գնահատեց:

Վահան Բաբայանը  ներկայացրեց «Ֆինանսական ռիսկերի կառավարում» թեման՝ բացատրելով ռիսկ, ապա ֆինանսական ռիսկ հասկացությունների էությունը, այնուհետև ՀՊՏՀ օրինակով՝ գծապատկերի միջոցով ներկայացրեց ռիսկերի կառավարման համակարգը և դրա առանձնահատկությունները:

Ռիսկերի կառավարման թեմայի համատեքստում Լիանա Գրիգորյանի զեկուցումն անդրադարձ էր դեղագործության, խմիչքների արտադրության, տեքստիլ և տրիկոտաժի արտադրության ոլորտում ռիսկերի կառավարման բնութագրական հատկանիշներին և հիմնախնդիրներին, ինչպես նաև ռիսկերի կառավարման ոլորտում նոր մեթոդների մշակման անհրաժեշտությանն ու հնարավորություններին:

Սեմինարի եզրափակիչ զեկուցումը Աիդա Սարդարյանինն էր. նա վերհանեց  կառավարչական հաշվառման, ներքին վերահսկողության ու գործառնական աուդիտի հիմնախնդիրները, առաջարկեց դրանց լուծման  ուղիներ:

Բանախոսները պատասխանեցին նաև լսարանի հարցերին:

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 579 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք