Նորություններ

Բաժիններ

 

Բոլոնյան համակարգ՝ բարձրագույն կրթության նոր հնարավորություններ. աշխատաժողովը եզրափակվեց

11 Փետրվար 2016

«Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական բարձրագույն մասնագիտական կրթության զարգացում՝ ԵՄ տարածքին ինտեգրվելու նպատակով»  ԵՄ «Թվինինգ»  ծրագրի  շրջանակներում ՀՊՏՀ-ում անցկացվեց եռօրյա աշխատաժողով՝ նվիրված բոլոնյան համակարգի առանձնահատկություններին ու արդյունքներին: Փետրվարի 9-ին, 10-ին և 11-ին ծրագրի շրջանակներում մեր համալսարան այցելած գերմանացի պրոֆեսորներ Անդրեաս Քնորը և Ռաքել  Շումախերը  ուսանողների և դասախոսների հետ քննարկեցին Գերմանիայի և Հայաստանի բարձրագույն կրթական ծրագրերը, նշեցին դրանց առանձնահատկությունները և մատնանշեցին բոլոնյան համակարգին ինտեգրվելու ճանապարհին առկա խոչընդոտները: Աշխատաժողովին մասնակցել են ՀՊՏՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ, մեր արտասահմանցի (հնդկաստանցի) ուսանողները և երեք դասախոս՝ երկուսը մեր բուհից՝ տ.գ.թ., ասիստենտ, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարմեն Գրիգորյանը, տ.գ.թ., դոցենտ ԱրմենուհիՄիհրանյանը, մեկը՝ Եվրոպական կրթական տարածաշրջանային  ակադեմիայի Գյումրու մասնաճյուղից՝ Արգինե Մարդոյանը: Ուշագրավ էր, որ ուսանողների թվում էին նաև «Էրասմուս+» ծրագրով արտասահման մեկնող ՀՊՏՀ ուսանողները, որոնց համար աշխատաժողովը հնարավորություն էր եվրոպական բուհեր մեկնելուց առաջ առավել լավ իրազեկվելու բոլոնյան համակարգի մասին: 

Արտասահմանցի փորձագետները ներկայացրել են բոլոնյան համակարգը, Գերմանիայի կրթական ծրագրերը, բարձրագույն կրթության համակարգը, կրթաթոշակային ծրագրերը ինչպես նաև արտասահմանցի ուսանողներին ներկայացվող հնարավորությունները, Գերմանիայում ուսանելու առավելությունները:

Երեկ աշխատաժողովի ընթացքում ուսանողները բաժանվել են խմբերի և ներկայացրել են հայաստանյան կրթական համակարգը, բոլոնյան համակարգին ինտեգրվելու խնդիրները:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Կարմեն Գրիգորյանը՝ եռօրյա աշխատաժողովը օգտակար էր բոլոնյան համակարգի մասին ուսանողների իրազեկվածության բարձրացման տեսանկյունից, ինչպես նաև քննարկվեցին  բոլոնյան համակարգի առավելությունները, թերությունները:

«Քննարկումները ցույց տվեցին, որ Գերմանիայում ևս կան բոլոնյան համակարգին ինտեգրվելու խոչընդոտներ: Ուշագրավ էին ՀՊՏՀ-ում ուսանող  հնդկաստանցիների ելույթները, որտեղ նրանք գոհունակություն հայտնեցին մեր կրթական համակարգից, ներկայացրեցին նաև Հնդկաստանի կրթական համակարգը»,-ասաց Կարմեն Գրիգորյանը:

Կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Աննա Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ եռօրյա աշխատաժողովի ընթացքում գերմանացի պրոֆեսորների միջոցով ծանոթացավ Գերմանիայի կրթական համակարգին, գիտական աստիճան ստանալու հնարավորություններին, լրացրեց բոլոնյան կրթական համակարգի մասին ունեցած գիտելիքները, զարգացրեց անգլերեն բանավոր հաղորդակցման հմտությունները: Մեր այն հարցին, թե ինչը կցանկանար փոխել բարձրագույն կրթության համակարգում, ուսանողուհին պատասխանեց՝ առաջին հերթին այն, որ հայաստանյան բուհերը կենտրոնացված լինեն ոչ թե հիմնականում մայրաքաղաքում, այլ՝ մարզերում (բուհերի համաչափ բաշխվածություն հանրապետությունում):

Աշխատաժողովին մասնակցած ուսանողներն ու դասախոսները կստանան հավաստագրեր:

Հիշեցնենք, որ միջոցառումը կազմակերպվել էր մեր համալսարանի արտաքին կապերի բաժնի աջակցությամբ: 

Ներկայացնում ենք լուսանկարներ աշխատաժողովի 3 օրերի հանդիպումներից:

 

 

 

 

 

 

 

 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն` այստեղ 

 

Նորությունը դիտվել է 830 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք