Նորություններ

Բաժիններ

 

Բոլոնյան համակարգին նվիրված աշխատաժողով ՀՊՏՀ-ում

09 Փետրվար 2016

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հյուրընկալվել են գերմանացի պրոֆեսորներ Անդրեաս Քնորը և Ռաքել  Շումախերը, որոնք մեր ուսանողների համար կանցկացնեն եռօրյա աշխատաժողով՝ նվիրված բոլոնյան համակարգի արդյունքներին, առանձնահատկություններին, ուսանողների հետ  կանցկացնեն քննարկումներ: Աշխատաժողովը կազմակերպվել է «Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական բարձրագույն մասնագիտական կրթության զարգացում ԵՄ տարածքին ինտեգրվելու նպատակով» ԵՄ «Թվինինգ» ծրագրի շրջանակներում, ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի աջակցությամբ:  

Այսօր միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում մեկնարկային հանդիպումն էր, որին ներկա էին ՀՊՏՀ տարբեր ֆակուլտետների  ուսանողներ, ինչպես նաև օտարերկրացի ուսանողներ, աշխատակիցներ, դասախոսներ:  Բացման խոսքով հանդես եկավ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը՝ հույս հայտնելով, որ եռօրյա աշխատաժողովը օգտակար կլինի ուսանողներին:

Գերմանացի փորձագետները նշեցին, որ արդեն 49 երկիր մասնակից է բարձրագույն կրթության բոլոնյան համակարգին, վերլուծեցին արդյունքները, կրթական  բարեփոխումների ընթացքը: Աշխատաժողովն անց է կացվում ինտերակտիվ, բանախոսության ընթացքում փորձագետները հարցադրումներ են ներկայացնում ուսանողներին, լսելով նրանց կարծիքը բոլոնյան գործընթացի վերաբերյալ, միաժամանակ ընդգծելով, որ նրանք կարող են մասնակից լինել կրթական ոլորտի բարեփոխումներին, ներկայացնել առաջարկներ: Ուսանողներն իրենց հերթին կրթության որակի վերաբերյալ հարցերն են ուղղում փորձագետներին:

Աշխատաժողովը կշարունակվի առաջիկա օրերին, հանդիպման սկիզբը նախատեսվում է ժամը 14.00-ին (դասերի ավարտից հետո): Մասնակիցները կստանան հավաստագրեր:

 

 

 

 

 

 

 

 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին   


Նախորդ  նորություններն` այստեղ  

Նորությունը դիտվել է 441 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք