Նորություններ

Բաժիններ

 

Բարի աշխատանքային տարի. ՀՊՏՀ-ն վերսկսել է աշխատանքը

08 Հունվար 2018

Հարգելի' ընթերցողներ, սիրելի ՀՊՏՀ-ականներ, ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ողջունում է ձեզ նոր աշխատանքային տարում:

Այսօր 2018թ. առաջին աշխատանքային օրն է, մեր համալսարանի բոլոր ստորաբաժանումներում վերսկսվել է աշխատանքը: Տարեսկիզբը հիանալի առիթ է՝ թարմ գաղափարներ կյանքի կոչելու, նոր եռանդով ու պատրաստակամությամբ աշխատանքները վերսկսելու, ուստի մաղթում ենք հաջողություն՝ ձեր բոլոր լավ նախաձեռնություններին: Դե ինչ, բարի սկիզբ ու ի գործ:

Ուսանողներին հիշեցնենք, որ դեկտեմբերին մեկնարկած քննաշրջանը կշարունակվի մինչև փետրվարի 22-ը:  Քննագրաֆիկները, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հասանելի են ՀՊՏՀ պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ http://www.asue.am/am/ֆակուլտետներ/քննագրաֆիկներ-409:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության  հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 2163 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք