Նորություններ

Բաժիններ

 

«Բանբեր ՀՊՏՀ» հանդեսի նոր համարն ընթերցողի սեղանին է

27 Հոկտեմբեր 2017

Լույս է տեսել «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի նոր համարը, որն սկսվում է շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի պրոֆեսոր, հանդեսի միջազգային խմբագրական խորհրդի անդամ Սալվատորե Մոչիայի ողջույնի խոսքով:

«Միջազգային տնտեսական հարաբերություններ» խորագիրն այս համարում ներկայացնում են Դիանա Գալոյանը՝ «Հայաստանի Հանրապետության և ԵԱՏՄ անդամ երկրների սոցիալ-տնտեսական համագործակցությունը. առաջին միտումներ» և Տաթևիկ Հովհաննիսյանը՝ «Հայաստանի Հանրապետության ներդրումային բարելավման հիմնական արգելքները»  հոդվածներով:

«Կառավարում» խորագրի ներքո տպագրվել են Թագուհի Օհանյանի «ՀՀ Սյունիքի մարզում համայնքների խոշորացման ազդեցությունը ֆինանսական կարողությունների ամրապնդման վրա», Մարիանա  Քոչարյանի «Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման առանձնահատկություններն ու առկա խնդիրները ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում», Հայկ Սարգսյանի «Հանրային և մասնավոր գործընկերության զարգացման հեռանկարները ժամանակակից փուլում» հոդվածները:

«Ֆինանսական հիմնախնդիրներ» խորագրում Արմեն Հակոբյանի և Մարե Խաչատրյանի համահեղինակած «Տնտեսության զարգացման վրա մաքսային արժեքի ազդեցությունը» հոդվածն է:

«Զբոսաշրջություն» խորագրում տպագրվել են Մարինե Առաքելյանի «ՀՀ զբոսաշրջության զարգացման արդի միտումները», Նունե Էլիզբարյանի «Զբոսաշրջության տարածքային զարգացման հիմնախնդիրները ՀՀ մարզերում» հոդվածները:

«Ազգային անվտանգություն» խորագիրը ներկայացնում են Մարտին Ֆահրադյանը՝ «Ժողովրդագրական անվտանգության գնահատման վիճակագրական ցուցանիշների համակարգը և դրա կարգավորման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում» հոդվածով և Հայկուհի Մկրտչյանը՝ «ՀՀ տեղեկատվական անվտանգության արտաքին սպառնալիքներն ու դրանց կանխարգելման միջոցառումները» հոդվածով:

«Քաղաքագիտություն» խորագրի ներքո Վարդան Աթոյանի «Ուղեղային կենտրոնների ոլորտի զարգացման հիմնական միտումները 21-րդ դարում» հոդվածն է:

«Փիլիսոփայություն և հայոց պատմություն» խորագրում տպագրվել են Արամ Սարգսյանի «Գիտելիքը որպես արժեք» և Սիրակ Հովհաննիսյանի «Արդի հայ  քաղաքական  միտքը նոր մարտահրավերների պարտադրանքի առջև» հոդվածները:

«Կրթական համակարգ» խորագիրը ներկայացնում է Լիլիթ Ղազարյանը՝ «Ռազմավարական իրազեկության ուսուցման կարևորությունն օտար լեզվի դասին» հոդվածով:

Այս համարն ամփոփվում է «Գրախոսություն» խորագրով, որտեղ կարող եք կարդալ Մարիետա Նիկողոսյանի և Սարգիս Հայրապետյանի «Արժեքավոր մշակութաբանական ժողովածու՝ նվիրված Էդուարդ Մարգարյանի և Վադիմ Մասսոնի հիշատակին» հոդվածը:

Գիտական հանդեսի նոր համարի էլեկտրոնային տարբերակին ծանոթացեք այստեղ: 

ՀՊՏՀ Լրատովության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 606 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք