Նորություններ

Բաժիններ

 

Արցախցի ուսանողները ՀՊՏՀ-ում ծանոթացել են քննական գործընթացին

09 Նոյեմբեր 2017

Արցախի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ, որոնք արդեն մի քանի օր  հյուրընկալվել են մեզ մոտ, այսօր հնարավորություն են ունեցել մոտիկից ծանոթանալու մեր համալսարանի ուսումնական գործընթացին, կառուցվածքին, հնարավորություններին: Ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանի կազմակերպմամբ՝ նրանք այսօր մասնակցել են բանավոր քննության անցկացմանը՝ ծանոթանալով մեր մոտ գործող քննակարգին:

Դեկանի խոսքով՝ ուսանողներին երեկ հնարավորություն է տրվել նաև ունկդրել մագիստրատուրայում անցկացվող դասախոսությունները: ՈՒԽ նախագահ Հովհաննես Հարությունյանի տեղեկացմամբ էլ, իրենք ևս երեկ հանդիպել են ուսանողներին ու այսօր երեկոյան հրավիրել մշակութային միջոցառման:

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական և Արցախի պետական համալսարանների միջև կնքվել է համագործակցության պայմանագիր, ինչը հնարավորություն է տալիս իրականացնելու տարատեսակ ծրագրեր, այդ թվում այսօրինակ փոխայցեր: Այս մասին մեր ավելի վաղ արված հրապարակմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://goo.gl/stbpbb :

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 426 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք