Նորություններ

Բաժիններ

 

Արտերկրում սովորելու բացառիկ հնարավորություն` միայն ՀՊՏՀ-ականների համար

12 Հունիս 2013

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրիատի վերջին կուրսի ուսանողներին և շրջանավարտներին ընձեռվում է բացառիկ հնարավորութուն` դիմելու բիզնես վարչարարության (MBA) մագիստրոսի կրթական ծրագրին Մեծ Բրիտանիայի հետևյալ համալսարաններում՝ Կոմերցիայի Լոնդոնի դպրոց (London School of Commerce), Լոնդոնի Բիզնեսի և իրավագիտության դպրոց (London School of Business and Law /www.lsclondon.co.uk/):
Այս մասին հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից և ավելացնում, որ ծրագրի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ իրենց բաժնում՝ վերոնշյալ համալսարանների ներկայացուցչի հետ հանդիպման շրջանակներում: Այն տեղի կունենա հունիսի 24-ին , ժամը 12:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում (գլխավոր մասնաշենք, 5-րդ հարկ, 404 սենյակ, hեռ.՝ +374 10 593 484, +374 10 593 384):
Նշենք, որ ծրագրին կարող եք դիմել` վճարելով £ 4,950 /ֆունտ ստերլինգ/:
Դիմելով այս ծրագրին՝ դուք ձեր առջև կբացեք կարերայի նոր հեռանկարներ և կբարելավեք ձեր կրթությունը: Ծրագրին դիմող մեր բոլոր ուսանողներին և շրջանավարտներին մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նորությունը դիտվել է 239 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք