Նորություններ

Բաժիններ

 

Ավարտվում է ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի ընդունելությունը. հայտագրվել է 280 դիմորդ

25 Օգոստոս 2017

ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի ընդունելությունն ավարտին է մոտենում. այսօր վերջին օրն է, փաստաթղթերը կընդունվեն մինչև ժամը 18.00-ն:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը կապ հաստատեց քոլեջի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Լուսինե Հարությունյանի հետ, ով արձանագրեց, որ դիմորդների թվաքանակը բարձր մրցույթ է ենթադրում: Այս պահի դրությամբ 115 տեղի համար հայտագրված է 280 դիմորդ (այդ թվում՝ արհեստագործական ուղղությամբ 50 տեղի համար հայտագրվել է 73 դիմորդ):

Ինչպես տեղեկացրել էինք նախորդիվ, քոլեջում 2017-2018 ուստարվա համար ընդունելությունն իրականացվում է միայն անվճար տեղերի համար:

 Մրցույթն անցկացվելու է օգոստոսի 26-27-ը, իսկ ընդունվածների ցուցակները հրապարակվելու են օգոստոսի 28-ին:

Մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 2001 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք