Նորություններ

Բաժիններ

 

«Առողջության և գեղեցկության ակումբ». հաջող ու անխափան գործունեություն

21 Դեկտեմբեր 2017

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների թեկնածու Սիմոն Հակոբյանի ջանքերով 2014 թ. մեր համալսարանում սկսեց գործել «Առողջության և գեղեցկության ակումբ»-ը, որի նպատակն էր համախմբել  և մարզել առողջ ապրելակերպի ջատագով ՀՊՏՀ աշխատակիցներին: Ակումբը արդեն 3 տարի է, հավատարիմ իր որդեգրած սկզբունքին, այն առողջություն ու «մկանային ուրախություն» է պարգևում իր անդամներին, որոնք համալսարանի տարբեր ստորաբաժանումներում աշխատող կանայք են:

Մարզիչ Սիմոն Հակոբյանի նախաձեռնությամբ այսօր ակումբում անցկացվեց սեղանի թենիսի առաջնություն, որին մասնակցում էին բոլոր անդամները: 1-ին տեղը զբաղեցրեց ուսումնամեթոդական աշխատանքների ծառայության գլխավոր մասնագետ Սալբի Հայրապետյանը, 2-րդ-ը ՝ուսումնական բաժնի առաջատար մասնագետ Կարինե Սեդրակյանը, 3-րդ հորիզանականը նվաճեցին  ուսումնամեթոդական աշխատանքների ծառայության գլխավոր մասնագետ Անահիտ Թամրազյանը և կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի ասիստենտ  Գյուլլո Արաբյանը:

«Առաջնության ամենաակտիվ մասնակից» անվանակարգին արժանացավ լեզուների ամբիոնի լաբորանտ Ռուզաննա Եղիազարյանը: Հաղթողներն արժանացան պատվոգրերի և շոկոլադ-մեդալների:

Ամփոփելով տարիների ձեռքբերումները՝ մարզիչը շնորհակալություն հայտնեց բոլորին՝ համառության, նպատակասլացության համար և հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին նույնքան պատասխանատվությամբ նրանք շարունակելու են մարզումները:

Ակումբի անդամները խանդավառությամբ ու ֆիզիկական պատշաճ պատրաստվածությամբ են ամփոփում անցնող տարին և պատրաստ են տարեմուտը դիմավորել առողջ մարմնով և լավ տրամադրությամբ:

 

 

 

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 433 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք