Նորություններ

Բաժիններ

 

Աջակցություն՝ սոցիալապես անապահով ընտանիքներին

29 Դեկտեմբեր 2017

Լեզուների ամբիոնի դասախոս Լուսինե Կարագուլյանը նախորդ երկու օրերին իր դասավանդած կուրսերի ուսանողների  նյութական աջակցության արդյունքում կազմակերպել է երկու այց սոցիալապես անապահով ընտանիք: Առաջին օրը նրանք եղել են Բալահովիտի Եպիսկոպոսյանների ընտանիքում, որտեղ մեծանում են 4 անչափահաս երեխաներ, իսկ երեկ՝ Վաղարշապատի թիվ 10 դպրոցի աշակերտուհիներից Մանեի տանը: Երկու դեպքում էլ ՀՊՏՀ-ականները իրենց հետ տարել են սնունդ, խաղալիքներ, հագուստ, իսկ Մանեին, ով նկարչությամբ է զբաղվում, նաև նկարչական պարագաներ:

«Ուսանողները շատ ոգևորված էին, անգամ աջակցելու ցանկություն հայտնեցին նրանք, ովքեր անցած տարիներին են մասնակցել մեր նույնաբովանդակ նախաձեռնություններին: Մեզ միանալու ցանկություն են հայտնել նաև հեռակա կառավարման 2-րդ կուրսի ուսանողները, բայց դա կթողնենք արդեն գալիք տարի: Սա շատ լավ մոտեցում է, ուսանողների համար դաստիարակչական բնույթ ունի, քանի որ ուսանողները սովորում են օգնել, կիսվել իրենց ունեցածով մեկ ուրիշի հետ»,- մեզ հետ զրույցում ասաց Լուսինե Կարագուլյանը:

    

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 342 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք