Նորություններ

Բաժիններ

 

Ապագա հաշվապահները՝ շնորհալիների մրցույթի հաղթող (լուսանկարներ)

15 Դեկտեմբեր 2017

Գեղեցիկ գալահամերգով այսօր ավարտվեց «Ուսանողական աշուն-2017» մարզամշակութային փառատոնը, որի ընթացքում տեղի ունեցան երգ ու պարի մրցույթները, վերջում հրապարակվեց փառատոնի բոլոր առաջնությունների ու մրցույթների արդյունքով լավագույնը ճանաչված ֆակուլտետի անունը: Այս տարի ևս փառատոնի հաղթողի կոչմանն արժանացավ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը:

 

Ամփոփիչ համերգի հյուրերը ՀՊՏՀ դասախոսներն էին, ովքեր քաջալերում էին մրցույթների մասնակիցներին: Ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ներկայացուցիչներ՝ վարիչի պաշտոնակատար Հովհաննես Գաբրիելյանը, ավագ լաբորանտ Ալիսա Զարեյանը, դոցենտ Հակոբ Կյոկչյանը, դասախոս Արման Գուլյանը և ուսումնական վարպետ Մեսրոպ Ղուկասյանը  «Ուսանողական աշուն-2017»-ի մարզական միջոցառումների կազմակերպմանն աջակցելու համար արժանացան շնորհակալագրերի:

 Գալահամերգը հագեցած էր գունեղ կերպարներով, շքեղ շոուներով: Հնչեցին հայկական ու արտասահմանյան հիթային երգեր, ցուցադրվեցին պարային համարձակ կատարումներ:

Փառատոնի մրցատյանի՝ ՈւԽ նախագահության որոշմամբ, մրցանակները բաշխվեցին այսպես. երգի մրցույթում 1-3-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, հաշվապահական հաշվառման և աուդիտի, կառավարման ֆակուլտետները, պարի մրցույթում՝ ֆինանսատնտեսագիտական քոլեջի թիմը, ֆինանսական, կառավարման ֆակուլտետները:

ՈւՀԱ հաղթող ճանաչվեց տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը, «Լավագույն հումոր» անվանակարգը ստացան քոլեջի սաները, «Լավագույն երաժշտական համար» անվանակարգը շնորհվեց ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետին, «Ռազմինկա» մրցույթում հաղթեց մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը: 

Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը, մշակութային մրցույթներում լրացնելով միավորները, մրցաշարային աղյուսակում ամրապնդեց դիրքերն ու նվաճեց հաղթական գավաթը:

Շնորհավորում ենք բոլոր ուսանողներին, ովքեր մեկ ամիս շարունակ մասնակից դարձան մարզամշակութային ամենասիրված միջոցառմանը:

Հիշեցնենք՝ կազմակերպիչը ուսանողական խորհուրդն էր:

  

 

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 1346 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք