Նորություններ

Բաժիններ

 

Աշխատանքային հանդիպում Դիլիջանում

05 Փետրվար 2016

ՀՊՏՀ գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ 2016 թվականի փետրվարի 4- ին ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանների, ՄԱԿ-ի անկյունների և գործընկեր համալսարանների ներկայացուցիչների հետ: Մեր համալսարանը ներկայացրել են արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը և գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:

Հանդիպման սկզբում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան  գրասենյակի ղեկավար Արմինե Հալաջյանը ներկայացրել է  Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան նվիրված «Հոլոքոստը և ՄԱԿ-ը» իրազեկման ծրագիրը, ներկաները դիտել են  փաստավավերագրական, այնուհետև  ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի գրադարանավար Հասմիկ Սարգսյանը ներկայացրել է  2015 թվականի աշխատանքային տարվա ընթացքում բուհերի հետ համագործակցության արդյունքները, ցուցադրվել է  ծրագրերը լուսաբանող  ֆիլմ:

Ներկայացվել  են  ՄԱԿ-ի գործնեության 2016 թ. առաջանահերթ ուղղությունները՝  ելնելով ՄԱԿ-ի «Կայուն զարգացում 2030» ծրագրից: Արմինե Հալաջյան մատնանշել է այդ ծրագրի՝ ՄԱԿ-ի գագաթաժողովում հաստատված 17 թիրախները , որոնցից են «Որակյալ կրթություն», «Արժանապատիվ աշխատանք և տնտեսական աճ», «Պատասխանատու սպառում և արտադրություն» և այլն: «ՄԱԿ-ի առաջիկա գագաթաժողովում, որը կկայանա Ստամբուլում, յուրաքանչուր երկիր կընտրի իր երկրի խնդիրներին համապատասխան առաջնահերթությունները»,- նշել է նա: Հանդիպմանը ներկայացվել են ՄԱԿ-ի վիրտուալ գրադարանները և տեղեկատվական բազաները ներկայացնող երկլեզու բուկլետները , ազատ օգտագործման համար բուհերի ուսանողներին տրամադրվող գրականությունը: Հանդիպումն ավարտվել է բուհական գրադարանների հետ աշխատանքների նոր ձևերի մասին առաջարկությունների քննարկմամբ:

 

  ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն` այստեղ  

Նորությունը դիտվել է 449 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք