Նորություններ

Բաժիններ

 

Անցկացվեց անգլերենի վերջին քննությունը

24 Հոկտեմբեր 2017

«Էրազմուս+» ծրագրով հետաքրքրված ՀՊՏՀ-ականների ևս 1 խումբ՝ 21 ուսանող այսօր մասնակցեց արտաքին կապերի բաժնի կազմակերպած անգլերենի քննությանը: Այս կիսամյակում սա վերջին ստուգատեսն էր:

Նշենք, որ մեր համալսարանի գործընկեր արտերկրի բուհերում 2017-2018 ուստարվա 2-րդ  կիսամյակում ուսումնառելու համար մրցույթի պայմաններից մեկն անգլերենի իմացությունն է. դիմորդը պետք է ներկայացնի համապատասխան փաստաթուղթ (օրինակ TOEFL), իսկ այն չունեցողների համար արտաքին կապերի բաժինը հատուկ  հնարավորություն  է ստեղծում՝ ՀՊՏՀ-ում կազմակերպելով քննություններ:

«Էրազմուս+» ծրագրի մասին տեղեկություններ կարող եք կարդալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» խորագրում:

Դիմորդներին մաղթում ենք հաջողություն:

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 678 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք