Նորություններ

Բաժիններ

 

Անգլերենի անվճար դասընթացներ՝ ՀՊՏՀ ուսանողների համար

22 Դեկտեմբեր 2017

ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ֆինանսներ մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Տիգրան Ավագյանը մեր համալսարանում կազմակերպել է 1 ամիս տևողությամբ անգլերենի անվճար դասընթաց, որին 3 տարբեր խմբերում (ըստ լեզվիմացության մակարդակի) մասնակցել է տարբեր ֆակուլտետների 40 ուսանող: Դասընթացները վարել է Տիգրան Բաբասյանը:

Տիգրանի նախաձեռնությանն աջակցել են ՀՊՏՀ պրոռեկտորներ Միհրդատ Հարությունյանը, Պարույր Քալանթարյանը և Միխաիլ Կարապետյանը:

Այս շաբաթ վերջին պարապմունքներն են, և մեր ուսանողի հավաստմամբ, նախաձեռնությունը կարող է շարունակականություն ունենալ:

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 742 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք