Նորություններ

Բաժիններ

 

Այսօր մրցակցության համաշխարհային օրն է

05 Դեկտեմբեր 2017

ՄԱԿ-ի 6-րդ համաժողովի որոշմամբ դեկտեմբերի 5-ը հռչակվել է Մրցակցության համաշխարհային օր: Այս առիթով այսօր Էլիտ պլազայում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը միջոցառում է կազմակերպել, որին մասնակցել են օրենսդիր և գործադիր մարմինների, գործարար և ակադեմիական հանրության ներկայացուցիչներ:

Մեր համալսարանը միջոցառմանը ներկայացրել են գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը, «Սոցիալական հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Ելենա Մանուկյանը և նույն լաբորատորիայի ավագ գիտաշխատող, տ.գ.թ., Կարինե Հարությունյանը:

Գագիկ Վարդանյանը ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի և աշխատակազմի անունից շնորհավորել է հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, իր խոսքում կարևորել է մրցակցային միջավայրի զարգացումը և համալսարանի անունից առանձին ապրանքային շուկաների վերաբերյալ համատեղ հետազոտություն անցկացնելու պատրաստակամություն հայտնել:

Հ.Գ. Լուսանկարը՝ համացանցից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 491 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք