Նորություններ

Բաժիններ

 

Այսօր գրադարանավարի օրն է. ՀՊՏՀ-ում նույնպես նշվեց մասնագիտական տոնը

07 Հոկտեմբեր 2014

Այսօր նշվում է գրադարանավարի օրը: Տնտեսագիտական համալսարանի գրադարանավարների մասնագիտական տոնը շնորհավորելու համար ստորաբաժանում այցելեցին  գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը: Տոնի առիթով գրադարանի տնօրինությունը  կազմակերպել էր  բուհի «Տնտեսագետ»  հրատարակչության՝ 2008-2014 թթ. լույս տեսած գրքերի, մատենաշարերի ցուցադրություն:

Գագիկ Վարդանյանը, արժևորելով գրադարանավարի աշխատանքը, նրանց մասնագիտությունը բանաձևեց իբրև գիտելիքային աշխատողներ: Պրոռեկտորն անդրադարձավ գրադարանի կողմից իրականացված աշխատանքներին, մասնավորապես, գրքային ֆոնդի թվայնացման գործընթացին:

«Գրադարանավարի աշխատանքը բացի պատասխանատու լինելուց, երջանիկ աշխատանք է. քչերին է վիճակված աշխատել երիտասարդների հետ: Հաջողություն և նոր ձեռքբերումներ եմ մաղթում այս բարդ, բայց շնորհակալ գործում»,- բարեմաղթեց Գագիկ Վարդանյանը:

Մասնագիտական այս տոնն արժևորեց նաև ՀՊՏՀ գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը: Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում տնօրենը նշեց. «Գրադարանավարի աշխատանքը կարևորում է նաև պետությունը, ինչն արդեն իսկ արժևորում է գրադարանավարի գործը: Գրադարանավարը այն մասնագետն է, ով պետք է կարողանա ճիշտ ուղղորդել, իր գիտելիքների, փորձի և հմտության շնորհիվ բավարարել պատվիրատուի պահանջները: Գրադարանում աշխատելը որքան պատասխանատու, նույնքան էլ հաճելի է, քանի որ  ամեն օր գործ ես ունենում գրքի հետ, որը աշխարհում ամենավեհ արժեքներից մեկն է»:

Շնորհավորում ենք բոլոր գրադարանավարներին, մաղթում բեղմնավոր աշխատանք:

  

 

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


  Նախորդ  նորություններն` այստեղ  

Նորությունը դիտվել է 419 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք