Նորություններ

Բաժիններ

 

«Ամբերդ»-ն ամփոփել է ՀՀ ֆինանսական շուկաներում հոկտեմբերին կնքված գործարքները

20 Նոյեմբեր 2017

Համաձայն ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից ՀՀ ֆինանսական շուկայում հոկտեմբերին կատարված գործառնությունների ամփոփման՝ ամսվա ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը կիրառել է հիմնականում իրացվելիության կրճատման գործիքներ: Իրացվելիության ավելացման գործիքներից շաբաթական ռեպո գործարք կնքվել է ընդամենը 10 մլրդ դրամ ծավալով: Ինչպես սեպտեմբեր ամսին, այնպես էլ հոկտեմբերին, ՀՀ ԿԲ-ն պետական պարտատոմսերի առք չի իրականացրել, փոխարենը ներգրավել է դրամական միջոցներ 236.6 մլրդ ՀՀ դրամի չափով:

 Դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը միջբանկային շուկայում ամսվա ընթացքում  հիմնականում դրսևորել է աճման միտում՝ ամսվա վերջին ամսվա սկզբի դրությամբ աճելով մոտ 0.54% առքի և վաճառքի փոխարժեքների  համար: Եվրոն հոկտեմբերին նվազել, իսկ ռուբլին աճել է` համապատասխանաբար 0.79 և 0.28 տոկոսներով:

Ռեպո, սվոփ գործառնությունների, և միջբանկային վարկերի շուկաներում ակտիվությունը որոշակիորեն թուլացել է: Արտաբորսայական ռեպո գործարքների ծավալը աճել է 0.7%-ով, իսկ եվրոբոնդերով կնքված ռեպոներինը նվազել է 49.4%-ով: Միջբանկային վարկերի շուկաներում ամսվա ընթացքում կնքված գործարքների ծավալները նվազել են. ՀՀ դրամով վարկերի ծավալը՝ 4.5%-ով, իսկ դոլարային վարկերը՝ 29%- ով: Սվոփ շուկայում դոլարով կնքված գործարքների ծավալը նվազել է 26.2%-ով, իսկ եվրոյով սվոփեր, ինչպես նախորդ ամսին, չեն կնքվել:

 Պետական պարտատոմսերի և՛ առաջնային, և՛ երկրորդային շուկաները բավականին ակտիվ են եղել։ Սակայն եկամտաբերությունները, չնայած՝ կարճաժամկետ պարտատոմսերի դեպքում նվազել են, միջին և երկարաժամկետ պարտատոմսերի դեպքում աճ են ունեցել։ Կարճաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը ամսվա վերջին կազմել է 6.63, իսկ միջնաժամկետ և երկարաժամկետ պարտատոմսերինը՝ 14.35%` նախորդ ամսվա համապատասխանաբար 6.78%-ի  և 13.43%-ի դիմաց։

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գործարքների ծավալը նախորդ ամսվա կտրուկ աճից հետո անկում է ապրել ավելի քան 80 տոկոսով, իսկ բաժնետոմսերի շուկայում տեղի է ունեցել հակառակը՝ նախորդ ամսվա շեշտակի անկումից հետո կտրուկ աճ է գրանցվել. շուկայի շրջանառությունն աճել է մոտ 68 անգամ։

Ֆինանսական շուկայի ամփոփ ցուցանիշներ 

Արտարժույթի շուկայի ամփոփ ցուցանիշներ

ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության ամփոփ ցուցանիշներ

Ֆինանսական շուկաների վիճակը և զարգացումները 2017թ հոկտեմբեր  ամսին (ամսական տեսություն )

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 488 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք