Նորություններ

Բաժիններ

 

«Ամբերդ» հետազոտական կենտրոնն ամփոփել է ՀՀ ֆինանսական շուկաների փետրվարյան գործարքները

07 Մարտ 2017

ՀՊՏՀ  «Ամբերդ» հետազոտական կենտրոնն ամփոփել է Հայաստանի  ֆինանսական շուկայում փետրվար ամսին կատարված գործառնությունները:

 Համաձայն ամփոփման՝ փետրվար ամսվա ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը կիրառել է հիմնականում իրացվելիության կրճատման գործիքներ: Իրացվելիության ավելացման գործիքներից, ինչպես հունվարին, այնպես էլ փետրվար ամսին կիրառվել են շաբաթական ռեպո գործարքները, որոնց ծավալը կազմել է 23.6 մլրդ  ՀՀ դրամ:  ԿԲ-ն ինչպես հունվարին, այնպես էլ փետրվարին պետական պարտատոմնսերի առք չի իրականացրել։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը ամսվա ընթացքում  հիմնականում դրսևորել է աճի միտում՝ ամսվա վերջին՝ ամսվա սկզբի դրությամբ աճելով մոտ 0.55% առքի և 0.83% վաճառքի փոխարժեքների  համար:  Ինչպես հունվարին, այնպես էլ փետրվարին եվրոյի փոխարժեքները անկում չեն ապրել, այլ ցուցաբերել են աճի միտում, ինչպես և ռուսական ռուբլին:

Ռեպո և  սվոփ գործառնությունների, միջբանկային վարկերի շուկաներում նույնպես ակտիվ է եղել: Արտաբորսայական ռեպոների ծավալն աճել է 5.8%-ով, եվրոբոնդերով կնքված ռեպոներինը՝ կտրուկ 35 %-ով: Միջբանկային վարկերի շուկաներում նկատվել են տարբեր միտումներ: ՀՀ դրամով միջբանկային վարկերը կտրուկ նվազել են 28.3%-ով, իսկ դոլարային վարկերը նվազել են 61.2%- ով: Սվոփ շուկայում դոլարով կնքված սվոփների ծավալը աճել է 69.9%-ով: Բացի դրանից, կնքվել են նաև սվոփ պայմանագրեր եվրոյով, որոնց ծավալը հունվար ամսվա համեմատ նվազել է 66.7%-ով:

 Պետական պարտատոմսերի և առաջնային և երկրորդային շուկաներում հիմնականում գրանցվել է բավականին մեծ ակտիվություն և հիմնականում տոկոսադրույքների նվազման միտումներ, ինչի արդյունքում  շրջանառության մեջ եղած կարճաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը փետրվար ամսվա վերջին կազմել է 6.9078% (հունվարի վերջին՝ 7.0961%): Միջնաժամկետ և երկարաժամկետ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը շրջանառության մեջ կազմել է 12.5237%՝ նախորդ ամսվա վերջի 12.3744%-ի փոխարեն:

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գործարքների ծավալը նախորդ ամսվա համեմատ աճել  է մոտ 1.81 անգամ, իսկ եկամտաբերությունները, պայմանավորված ֆինանսական շուկաներում եկամտաբերությունների նվազման միտումներով, էականորեն նվազել են: Բաժնետոմսերի շուկայում գործարքների ծավալը մոտ 918.7 %-ով աճել է նախորդ ամսվա ցուցանիշից (գրեթե 10.187անգամ):

Ֆինանսական շուկայի ամփոփ ցուցանիշներ 

Արտարժույթի շուկայի ամփոփ ցուցանիշներ

ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության ամփոփ ցուցանիշներ

Ֆինանսական շուկաների վիճակը և զարգացումները 2017թ փետրվար ամսին (ամսական տեսություն )

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն`    այստեղ  

Նորությունը դիտվել է 1523 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք