Նորություններ

Բաժիններ

 

«Ամբերդ» կենտրոնի տնօրենը Չինաստանում մասնակցել է գիտաժողովի

11 Ապրիլ 2017

 Ապրիլի 6-ին Պեկինում Չինաստանի Հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտում (ՌԱԵԿԱԻ) տեղի է ունեցել Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված «Հայաստան-Չինաստան․ 25 տարվա բարեկամություն և նոր մեկնարկ» գիտաժողովը՝ ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության և ՌԱԵԿԱԻ-ի համատեղ նախաձեռնությամբ:

Գիտաժողովին իրենց մասնակցությունն են բերել չինացի և հայ գիտնականներ, ՀՀ-ում ՉԺՀ նախկին դեսպանները, Պեկինում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Գիտաժողովի ընթացքում ՀՊՏՀ Ամբերդ հետազոտական կենտրոնի տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Արմեն Գրիգորյանը հանդես է եկել «ՉԺՀ-ի և Հայաստանի միջև տնտեսական կապերի խորացման նոր հեռանկարները Մետաքսի մեծ ճանապարհի ծրագրի շրջանակներում» թեմայով գիտական զեկուցմամբ:  

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն   այստեղ 

Նորությունը դիտվել է 1337 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք