Նորություններ

Բաժիններ

 

«Ամբերդ»-ի գիտնականը մասնակցել է միջազգային գիտաժողովի

17 Նոյեմբեր 2017

Նոյեմբերի 14-15-ը Երևանի Հյուսիսային համալսարանում տեղի է ունեցել «Բուհ-բանակ» համագործակցության գերակայությունը» խորագրով միջազգային գիտաժողով («Ազգ-բանակ» հայեցակարգի համատեքստում), որը համախմբել է Հայաստանի և արտասահմանյան բուհերի ու գիտակրթական կենտրոնների գիտնականների:  ՀՊՏՀ-ից մասնակցել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Տնտեսագիտական  հետազոտություններ»  ծրագրի ավագ հետազոտող,  ծրագրի համակարգող, տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը, ով  լիագումար նիստում հանդես է եկել «Ազգ-բանակ հայեցակարգի սոցիալ-տնտեսական արմատները և համազգային բանակի միջազգային փորձը» թեմայով զեկուցմամբ: Պրոֆեսորն անդրադարձել է ՀՀ պաշտպանության ծախսերի ֆինանսավորման, ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման, համազգային բանակի կայացման հարցերին:

 

Զեկուցման մեջ միջազգային փորձի, հատկապես՝ Շվեյցիարիայի, Իսրայելի և այլ երկրների «Ազգ-բանակ» համակարգի վերլուծությունը, ինչպես նաև նախկին ռազմական ամբիոնների բարելավված տարբերակով ուսանողներին (նաև աղջիկներին) ուսմանը զուգընթաց զինվորական ծառայությունում ներգրավելու առաջարկությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել ունկնդիրների շրջանում:

Գիտաժողովի նյութերը լույս են տեսնելու  առանձին ժողովածուով։

Լուսանկարները տրամադրել են կենտրոնից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 515 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք