Նորություններ

Բաժիններ

 

«Ալմա Մատեր» նախագծի անդրադարձը Տնտեսագիտական մայր բուհին

27 Հունվար 2015

ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ իրականացվող «Արմնյուզ» հեռուստաընկերության  «Ալմա Մատեր» հատուկ նախագծի այս տարվա 1-ին հաղորդման  «Բուհական էջ»  խորագիրը նվիրված է  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին՝ ասել է թե Տնտեսագիտական մայր բուհին:

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն անդրադառնում է համալսարանում ընթացող բարեփոխումներին, բուհի զարգացմանը միտված ծրագրերին: Ներկայացվում են համալսարանի վերջին տարիների խոշոր ձեռքբերումներից մի քանիսը՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի գործունեությունը, համալսարանի միջազգային ծրագրերը: Չեն անտեսվել նաև ուսանողներին հուզող խնդիրները, որոնցից մեկը հնչել է նախագծի  «Ուսանողի ձայն»  հատվածում:

Տնտեսագիտական համալսարանին նախագծի  անդրադարձը դիտեք հետևյալ  հղումով՝ https://www.youtube.com/watch?v=SGJ3qyc3wiE  (դիտել 8:54-րդ րոպեից):

Հեռուստաընկերության պաշտոնական կայքից տեղեկանում ենք՝ «Ալմա Մատեր»-ը հաղորդում է բարձրագույն կրթության մասին: Հաղորդման ընթացքում ներկայացվում է կրթական լրահոս, թեմատիկ ռեպորտաժ, բուհական էջն անդրադառնում է Հայաստանի առաջատար բուհերին: Հաղորդումը լսելի է դարձնում ուսանողի ձայնը: Ներկայացվում է նաև արտասահմանում ուսում ստացած ուսանողների հաջողությունը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 

Նորությունը դիտվել է 448 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք