Ռեկտորի ելույթները

Ռեկտորի ելույթները

Սիրելի՛ ուսանողներ, թանկագի՛ն գործընկերներ,

Այսօր սեպտեմբերի 1-ն է, գիտելիքների օրը: Մեզանից յուրաքանչյուրն անափ ուրախություն է ապրում, քանզի նոր ուսումնական տարին դիմավորում ենք հարազատ մեր կրթօջախում, մեր նոր բարեկամներով` առաջին կուրսեցիներով շրջապատված: Թույլ տվեք Ձեր բոլորի անունից սրտանց բարեմաղթանքներ հղել մեր առաջին կուրսեցիներին, շնորհավորել նրանց, ցանկանալ ուսումնական հաջողություններ և սիրով ասել. Բարով եք եկել Ձեր երազանքների գիտելիքների տունը` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, և հիշեցնել, որ ձեզանից յուրաքանչյուրի համար ուսումնառության ամենակարևոր հաղթանակը գիտելիքով ձեռք բերված հաղթանակն է լինելու: Հավատում եմ ձեր այդ հաղթանակին:

Սիրելի՛ բարեկամներ, մեզանից ամեն ոք գիտե, որ երիտասարդ սերնդի կրթությունը և դաստիարակությունը յուրաքանչյուր ազգի հուսալի ապագայի կարևոր պայմաններից է, եթե ոչ գլխավոր երաշխիքը, քանզի կյանքի բոլոր ոլորտներում գիտելիքներն ու հմտություններն սկսվում են  ուսուցանելուց և ուսանելուց: Դրանից զատ կարևոր է Ձեր ներաշխարհի ու ազգային նկարագրի ձևավորումը` հիմնված մեր հավատքի և ազգային արժեքների վրա: Հավատում ենք, որ հանձինս Ձեզ մենք տեսնում ենք մեր տնտեսության վաղվա ղեկավարներին, փորձառու ու հմուտ տնտեսագետներին: Կարևորելով գիտելիքների դերը` ես հավաստիացնում եմ Ձեզ, որ ուսումնական տարում կլինեն կրթական որոշակի փոփոխություններ` ուշադրություն կդարձնենք ոչ թե ուսանողների քանակին, այլ ուսուցման որակին, ամեն ինչ կանենք, որ Դուք ըստ պատշաճի խորը և կայուն գիտելիքներ ձեռք բերեք, ուսումնական գործընթացն ունենա ժամանակի պահանջներին համահունչ ուսուցման բովանդակություն:

Ուսումնական տարին սկսվում է` զուգադիպելով Հայաստանի Հանրապետության ծննդյան 20-ամյակին. հաստատակամ եղեք Ձեր երազանքի ճանապարհին; Թո'ղ հաջողությունները լինեն Ձեր կյանքի ուղեկիցները: Բարի երթ եմ ցանկանում բոլորիդ և ուսումնառության խաղաղ օրեր:


 31 դեկտեմբեր, 2011թ. - ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի Ամանորի ուղերձը (տեսանյութ)


27 դեկտեմբեր, 2011թ. - ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի ելույթը ՀՊՏՀ պաշտոնկան կայքի շնորհանդեսին


13 դեկտեմբերի, 2011թ. - ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի խոսքը «Համաշխարհային տնտեսության փոփոխման միտումները և Հայաստանի Հանրապետության մարտահրավերները» խորագրով գիտաժողովին 


29 նոյեմբերի, 2011թ. - ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի խոսքը «Բիզնեսի կազմակերպում» ամբիոնի պրոֆեսոր, նախկին ռեկտոր Լևոն Վարդանյանի ծննդյան հոբելյանին նվիրված մեծարման հանդիսավոր արարողությանը 


29 նոյեմբերի, 2011թ. - ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի խոսքը «Էթիկան և բիզնեսը 21-րդ դարում» խորագիրը կրող Երիտասարդ տնտեսագետ ուսանողների միջազգային 5-օրյա գագաթնաժողովին


 21 նոյեմբերի, 2011թ. - ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի խոսքը «Էկոնոմ պլյուս» հանդեսի 10-ամյակին նվիրված միջոցառմանը 


17 նոյեմբերի, 2011թ. - ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի ուղերձը ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ 

Հայտարարություններ

ԼԵՅՆ ԿԻՐԿԼԱՆԴԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Ավելին

22 Փետ 2012

Սևաստապոլի բանկային գործի ինստիտուտը  հրավիրում է  մասնակցելու ամառային  դպրոցի  աշխատանքներին

Ավելին...

13 Փետ 2012

Նորություններ

Մեր պրոֆեսորի հեղինակությամբ լույս է տեսել «Ֆիզիկական դաստիարակության տեսական գիտելիքները» ուսումնական ձեռնարկը

Լույս է տեսել ՀՊՏՀ ֆիզդաստիրակության ամբիոնի պրոֆեսոր Սիմոն Հակոբյանի «Ֆիզիկական դաստիարակության տեսական գիտելիքները» ուսումնական ձեռնարկը: Փաստ է, որ ուսանողների առողջությունն անկում է ապրում` պայման...

23 Փետ 2012 Ավելին
ՀՊՏՀ-ում հյուրընկալվեցին «Քեյ-Փի-Էմ-Ջի» ընկերության ներկայացուցիչները. ընկերությունում շատ են մեր բուհի շրջանավարտները

Ֆինանսական ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր ՀՊՏՀ հանդիսասրահում հյուրընկալվեցին «Քեյ-Փի-Էմ-Ջի» (KPMG) աուդիտրական, հարկային և խորհրդատվական ծառայություններ մատուցող մասնագիտական ընկերությունների համաշ...

22 Փետ 2012 Ավելին
«Տնտեսագետ» ամսագիրը հերթական համարով ներկայանում է նորովի

Լույս է տեսել «Տնտեսագետ» ամսագրի հերթական համարը` նոր ձևավորմամբ, ամբողջությամբ գունավոր: Ամսագիրը նորություն է պարունակում նաև բովանդակային առումով՝ այս նոր համարում առաջարկելով թեմատիկ շարքեր, նոր...

13 Փետ 2012 Ավելին
Տնտեսագիտականում ուսումնական գործընթացը մտել է բնականոն հունի մեջ

Տնտեսագիտական համալսարանում փետրվարի 9–ից մեկնարկած ուսումնական գործընթացը մտել է բնականոն հունի մեջ։ Այս մասին այսօր կայացած ռեկտորատի հերթական նիստի ժամանակ ռեկտոր Կորյուն Աթոյանին զեկուցեցին ֆակուլ...

13 Փետ 2012 Ավելին