Պատմություն

Պատմություն


 Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հիմնադրվել է 1930 թվականին և անցել է կազմավորման մի քանի փուլ:

1975 թվականին ձևավորվել է որպես ինքնուրույն միավոր` Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, ապա Երևանի պետական տնտեսագիտական համալսարան:

1995թ. սեպտեմբերից ՀՀ կառավարության որոշմամբ նոր ուսումնական տարին բուհը մեկնարկել է նոր մասնաշենքում` Նալբանդյան 128 հասցեում և բուհի 4 ֆակուլտետները միավորվել են մեկ հարկի տակ: Միայն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում է պահպանվել մասնաշենքերից մեկը:

2006 թվականին վերանվանվել է «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` ՀՊՏՀ):

Բուհն իր գոյության ընթացքում տվել է ավելի քան 30.000 շրջանավարտ:

Համալսարանի 6 ֆակուլտետներում ընդգրկված է 31 ամբիոն (21-ը` մասնագիտական, 10-ը` ոչ մասնագիտական):

Դասախոսում են` 1 ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, շուրջ 40 գիտության դոկտոր, ավելի քան 40 պրոֆեսոր, ավելի քան 140 գիտության թեկնածու, դոցենտ, շուրջ 90 ասիստենտ, ավելի քան 100 դասախոս և համատեղությամբ 60-ից ավելի բարձրակարգ մասնագետ, 18 մասնագիտությամբ և բազմաթիվ մասնագիտացումներով բուհում սովորում են ավելի քան 7000 ուսանող:

Համալսարանում իրականացվում է բակալավրիատի առկա (2005 թվականից` նաև հեռակա) 2004 թվականից մագիստրատուրայի առկա (2009 թվականից նաև` հեռակա) ուսուցում: Բակալավրիատի առկա և հեռակա, մագիստրատուրայի առկա ուսուցումն իրականացվում է կրեդիտային համակարգով:

Համալսարանն ունի նաև ասպիրանտուրա` առկա և հեռակա ուսուցմամբ: Ասպիրանտական կրթությունը 2010-2011թթ. ուսումնական տարվանից նույնպես անցում է կատարել կրեդիտային համակարգի:

ՀՊՏՀ-ն կրթական և գիտական կապեր ունի աշխարհի բազմաթիվ համալսարանների հետ:

Հայտարարություններ

ԼԵՅՆ ԿԻՐԿԼԱՆԴԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Ավելին

22 Փետ 2012

Սևաստապոլի բանկային գործի ինստիտուտը  հրավիրում է  մասնակցելու ամառային  դպրոցի  աշխատանքներին

Ավելին...

13 Փետ 2012

Նորություններ

Մեր պրոֆեսորի հեղինակությամբ լույս է տեսել «Ֆիզիկական դաստիարակության տեսական գիտելիքները» ուսումնական ձեռնարկը

Լույս է տեսել ՀՊՏՀ ֆիզդաստիրակության ամբիոնի պրոֆեսոր Սիմոն Հակոբյանի «Ֆիզիկական դաստիարակության տեսական գիտելիքները» ուսումնական ձեռնարկը: Փաստ է, որ ուսանողների առողջությունն անկում է ապրում` պայման...

23 Փետ 2012 Ավելին
ՀՊՏՀ-ում հյուրընկալվեցին «Քեյ-Փի-Էմ-Ջի» ընկերության ներկայացուցիչները. ընկերությունում շատ են մեր բուհի շրջանավարտները

Ֆինանսական ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր ՀՊՏՀ հանդիսասրահում հյուրընկալվեցին «Քեյ-Փի-Էմ-Ջի» (KPMG) աուդիտրական, հարկային և խորհրդատվական ծառայություններ մատուցող մասնագիտական ընկերությունների համաշ...

22 Փետ 2012 Ավելին
«Տնտեսագետ» ամսագիրը հերթական համարով ներկայանում է նորովի

Լույս է տեսել «Տնտեսագետ» ամսագրի հերթական համարը` նոր ձևավորմամբ, ամբողջությամբ գունավոր: Ամսագիրը նորություն է պարունակում նաև բովանդակային առումով՝ այս նոր համարում առաջարկելով թեմատիկ շարքեր, նոր...

13 Փետ 2012 Ավելին
Տնտեսագիտականում ուսումնական գործընթացը մտել է բնականոն հունի մեջ

Տնտեսագիտական համալսարանում փետրվարի 9–ից մեկնարկած ուսումնական գործընթացը մտել է բնականոն հունի մեջ։ Այս մասին այսօր կայացած ռեկտորատի հերթական նիստի ժամանակ ռեկտոր Կորյուն Աթոյանին զեկուցեցին ֆակուլ...

13 Փետ 2012 Ավելին