
Մասնաճյուղի տնօրեն` Սոս Խաչիկյան
Մասնաճյուղը հիմնադրվել է 2007 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ: Առաջին ընդունելությունը կազմակերպվել է 2008 թվականին երեք մասնագիտությունների գծով` Ֆինանսներ, Միջազգային տնտեսական հարաբերություններ և Կառավարում: 2011-2012 ուս. տարվա դրությամբ մասնաճյուղում սովորում է շուրջ 100 ուսանող: Մասնաճյուղն ունի ինչպես անվճար` տարկետման իրավունքով, այնպես էլ վճարովի համակարգի ուսուցման տեղեր: Պրոֆեսորադասախոսական անձնակազմի հիմնական մասը ժամանում է մայրաքաղաքից:
Գիտաուսումնական ամբողջ գործընթացը մասնաճյուղում իրականացվում է մայր ԲՈՒՀ-ի համապատասխան ամբիոնների կողմից կազմված ծրագրերով, մեթոդաբանությամբ և ուսումնական նյութերով: Մասնաճյուղն ունի գրադարան, կազմավորման փուլում է գտնվում համակարգչային լսարանը:
Մասնաճյուղում բավականին ակտիվ գործում է ուսանողական խորհուրդ, որի անդամները, ինչպես նաև մյուս ուսանողները պարբերաբար ներգրավվում են տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող կամավորական ու վճարովի աշխատանքների մեջ: Մասնաճյուղի ուսանողների ու անձնակազմի շնորհիվ և տեղական ու միջազգային կազմակերպությունների աջակցությամբ մասնաճյուղում ստեղծվել և գործում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը», որի ակտիվիստներ են հանդիսանում ոչ միայն ուսանողները, այլև Եղեգնաձոր քաղաքի և հարակից համայնքների երիտասարդները:
Մասնաճյուղի համագործակցությունը բավականին մեծ է նաև տեղական ու միջազգային մի շարք կառույցների հետ: «Կայուն զարգացման հիմնադրամի», գերմանական GIZ-ի և ԱՄՆ դեսպանատան հետ իրականացված մի շարք ծրագրերի արդյունքում մասնաճյուղի տեխնիկական վերազինման մակարդակը բարձրացել է, գործում են տեխնիկական ժամանակակից սարքավորումներով հագեցած լսարաններ:
Մասնաճյուղում ուսման առաջադիմությունը բավականին բարձր է, ինչի շնորհիվ վճարովի համակարգում սովորող ուսանողների մոտ 35-40%-ին յուրաքնչյուր տարի մրցութային հիմունքներով շնորհվում են տարբեր տիպի կրթաթոշակներ:
Հասցե` ՀՀ, Վայոց Ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Վայքի 4
Հեռ.` (+374281) 2 54 10
էլ. հասցե`









