Գյումրու մասնաճյուղ

Այլ Էջեր

Գյումրու մասնաճյուղ

Մասնաճյուղի տնօրեն` Սամսոն Դավոյան

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը հիմնադրվել է 1997թ. մայիսի 30-ին` ըստ ՀՀ Կառավարության 131-րդ որոշման: Ընդամենը մեկ ֆակուլտետով, երկու մասնագիտությամբ (ֆինանսներ և վարկ, հաշվապահական հաշվառում և աուդիտ) ստեղծված բուհն այսօր արդեն պատրաստում է տնտեսագետներ հետևյալ մասնագիտություններով և մասնագիտացումներով (միայն առկա ուսուցմամբ)` կառավարում (բակալավրիատ), ֆինանսներ (բակալավրիատ, մագիստրատուրա), կոմերցիա (բակալավրիատ), բիզնեսի կազմակերպում (մագիստրատուրա), միջազգային տնտեսական հարաբերություններ (բակալավրիատ), հաշվապահական հաշվառում ըստ ճյուղերի (բակալավրիատ, մագիստրատուրա):

Ուսանողների թիվը 500 է:

Երկաստիճան կրթական համակարգը ներդրվել է 2004-2005 ուստարվանից:

Ուսումնական գործընթացը կազմակերպվում է մայր բուհի չափորոշիչներին համապատասխան` երկաստիճան կրթական համակարգի բակալավրիատի ծրագրերով, գիտելիքների գնահատման կրեդիտային եղանակով: Սահմանված ժամանակացույցով կազմակերպվում են նաև միջանկյալ քննությունները և ստուգումները:

Բուհական կրթության արդիականացման նպատակով բացվել են ժամանակակից լսարաններ, ինտերնետ ցանցին միացված նորագույն համակարգիչներով համալրված լաբորատորիաներ:

Մասնաճյուղն ունի բավական հարուստ գրադարան, որը պարբերաբար թարմացվում է նոր մասնագիտական գրականությամբ: 

2000 թվականին պայմանագիր է կնքվել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի հետ` ըստ որի հնարավորություն ընձեռվում մասնաճյուղի երկրորդ կուրսի երկու լավագույն ուսանողի ուսումը շարունակելու Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: 

1997-2011թթ. մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է մի շարք դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, գիտական հոդվածներ, գիտահետազոտական բաժինը կազմակերպել է 10 հանրապետական գիտական նստաշրջաններ և  ուսանողական գիտաժողովներ: Դասախոսները մասնակցել են երկու տասնյակից ավելի միջազգային գիտաժողովների աշխարհի տարբեր գիտակրթական կենտրոններում:

Մասնաճյուղում իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ` «Տարածքային կառավարման ֆինանսական հիմնախնդիրները» և «Պետական սեփականության արդյունավետ կառուցվածքի ձևավորման խնդիրները և դրանց լուծման ուղիները» (վերջինս կատարվում է ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամանով) թեմաներով:

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վ. Սարգսյան 32

Հեռ.` (+374312) 37008

Էլ. հասցե`asuegb@mail.ru

Նորություններ

Անգլերենի դասընթացներին մասնակից ՀՊՏՀ դասախոսները ստացան հավաստագրեր

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ ՀՊՏՀ նախաձեռնությամբ կազմակերպված անգլերենի դասընթացների առաջին փուլն ավարտած դասախոսների հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՊՏՀ...

18 Մյս 2012 Ավելին
ՀՊՏՀ դիմորդների հոսքն օրեցօր ավելանում է

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը շարունակում է դիմորդների դիմում-հայտերի ընդունումը: Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար ՄերիԲադ...

18 Մյս 2012 Ավելին
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում ևս ամփոփվել են ավարտական աշխատանքների և մագիստրոսական ատենախոսությունների պաշտպանությունների արդյունքները

Ավարտական աշխատանքների և մագիստրոսական ատենախոսությունների պաշտպանություններն ավարտվել են նաև ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում: Դեկան Աշոտ Մաթևոսյանի տեղեկացմամբ` առկա բակալավրիատի հ...

18 Մյս 2012 Ավելին
Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ից

ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքի տեղեկացմամբ` հունիսի 1-ին կմեկնարկեն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության համար անցկացվող միասնական քննությունները, որոնց մասնակցելուհամար դիմու...

18 Մյս 2012 Ավելին