ՀՊՏՀ մասնաճյուղեր
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը մասնաճյուղեր է հիմնել Հայաստանի երկու շրջաններում` ՀՀ Շիրակի մարզի Գյումրի և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում:
ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը հիմնադրվել է 1997 թ. մայիսի 30-ին` ըստ ՀՀ Կառավարության 131-րդ որոշման: Այն պատրաստում է տնտեսագետներ հետևյալ մասնագիտություններով և մասնագիտացումներով (միայն առկա ուսուցմամբ)` կառավարում (բակալավրիատ), ֆինանսներ (բակալավրիատ, մագիստրատուրա), կոմերցիա (բակալավրիատ), բիզնեսի կազմակերպում (մագիստրատուրա), միջազգային տնտեսական հարաբերություններ (բակալավրիատ), հաշվապահական հաշվառում՝ ըստ ճյուղերի (բակալավրիատ, մագիստրատուրա):
Ուսանողների թիվը 500 է:
Մասնաճյուղի տնօրենն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամսոն Դավոյանը:
ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 2007 թվականին ՀՀ Կառավարության որոշմամբ: Առաջին ընդունելությունը կազմակերպվել է 2008 թվականին: Տնտեսագետներ են թողարկվում երեք մասնագիտությունների գծով` ֆինանսներ, միջազգային տնտեսական հարաբերություններ և կառավարում: Պրոֆեսորադասախոսական անձնակազմի հիմնական մասը ժամանում է մայրաքաղաքից:
Ուսանողների թիվը շուրջ 100 է:
Մասնաճյուղի տնօրենն է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սոս Խաչիկյանը:
ՀՊՏՀ երկու մասնաճյուղերն էլ մայր բուհի հետ պահպանում են սերտ կապեր, իրենց գործունեությունը ծավալում փոխհամաձայնեցված և ուղղված մեկ ընդհանուր նպատակի:









