
Տարեթիվը, ամսաթիվը, ծննդավայրը
1956թ., փետրվարի 16, Տավուշի մարզ, ք.Բերդ
Աշխատանքային գործունեությունը
2011թ. մայիսի 12-ից` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր
2008-2011թթ.` ՀՀ ֆինանսների նախարարի գլխավոր խորհրդական
2005-2008թթ.` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
2001-2005թթ.` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ծախսերի ֆինանսավորման վարչության պետ
2000-2001թթ.` ՀՀ կառավարության տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն, խորհրդական
1999-2000թթ.` ՀՀ պետական եկամուտների նախարարություն, բաժնի պետ
1998-1999թթ.` ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայություն, առաջատար մասնագետ
1991-1994թթ. և 1996-1998թթ.` ՀՀ կրթության և գիտության նախարարության «Նոր-Նորք» ուսանողական ավանի վարչության կառավարիչ
1988-1991թթ.` ՀՀ ՊետՇին, բաժնի պետ
1981-1982թթ. և 1985-1988թթ.` Մոսկվայի շինարարության էկոնոմիկայի և կառավարման համամիութենական կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղ, կրտսեր, ավագ գիտաշխատող, ապա սեկտորի վարիչ
Կրթությունը
1994-1996թթ.` սովորել է Մոսկվայի պետական շինարարական համալսարանի դոկտորանտուրայում: Պաշտպանել է գիտական թեզը և ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան
1982-1985թթ.` սովորել է Մոսկվայի շինարարության էկոնոմիկայի և կառավարման համամիութենական կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում, պաշտպանել է գիտական թեզը և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան
1979թ.` գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը և գործուղվել ասպիրանտուրա: Ստացել է նաև իրավագետի որակավորում
1974թ.` ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ
Այլ տվյալներ
2011 թվականից` ԵՊՀ 015 մասնագիտական խորհրդի անդամ
2007-2010թթ.` ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան Տնտեսագիտական ինստիտուտի մասնագիտական խորհրդի անդամ
2006թ. և 2007թ.` պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով
2006թ.` ստացել է պրոֆեսորի գիտական կոչում
2006թ.` ընտրվել է Բնապահպանության և Կենսագործունեության Անվտանգության Գիտությունների Միջազգային Ակադեմիայի անդամ
2005-2007թթ.` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի և Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարաման վարչության` Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի մասնագիտական խորհրդի անդամ
2003 թվականից` ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի անդամ
2002 թվականին մասնակցել է Վիեննայի միացյալ ինստիտւտի կողմից կազմակերպված դացընթացներին, Ավստրիա
1996թ.` ընտրվել է Ռուսաստանի Դաշնության Ինվեստիցիայի և շինարարության էկոնոմիկայի ակադեմիայի իսկական անդամ
1979-1981թթ.` ծառայել է Խորհրդային բանակում
Հեղինակ է շուրջ 50 գիտական հոդվածների և աշխատությունների
Կուսակցական պատկանելիությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Ընտանեկան կարգավիճակը
Ամուսնացած է, ունի 2 որդի
Հեռ.` (+37410) 52 17 20
Ֆաքս` (+37410) 52 88 64
Էլ. հասցե` k.atoyan@asue.am

Սևաստապոլի բանկային գործի ինստիտուտը հրավիրում է մասնակցելու ամառային դպրոցի աշխատանքներին

