Տարեթիվը, ամսաթիվը, ծննդավայրը
1951 թվականի սեպտեմբերի 18, Իջևանի շրջանի Սևքար գյուղում
Աշխատանքային գործունեությունը
2011թ. հունիսին նշանակվել է ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր
2006թ. մայիսին ընտրվել է «Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման» ֆակուլտետի դեկան և այդ պաշտոնը զբաղեցնում եմ մինչ 2011թ. հունիսը
2002թ. ընտրվել է նորաստեղծ «Բիզնեսի կազմակերպման» ամբիոնի վարիչ և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 2006թ. մայիսը
1991-2002թթ. զբաղեցրել է պլանատնտեսագիտական (հետագայում` ընդհանուր տնտեսագիտության) ֆակուլտետի դեկանի տեղակալի պաշտոնը
1973թ.` ՀԽՍՀ Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության ուղեգրով աշխատանքի է նշանակվել ԵՊՀ ճյուղային էկոնոմիկայի ամբիոնում, որպես ասիստենտ
Կրթությունը
1988թ. ստացել է դոցենտի կոչում
1987թ. «Արդյունաբերական արտադրանքի նորացման պլանավորման և տնտեսական խթանման կատարելագործումը» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն
1975 թվականից տեղափոխվել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի բազայի վրա ստեղծված Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Արդյունաբերական արտադրության կազմակերպման և պլանավորման ամբիոն, որպես ասիստենտ
1968-1973թթ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի «Ժողովրդական տնտեսության պլանավորում» բաժինը
1958-1968թթ. սովորել է Սևքարի միջնակարգ դպրոցում
Այլ տվյալներ
2001թ.` Փարիզի «Փարիզ-12» համալսարանում
1994 և 1995թթ. Ֆրանսիայի Լիոն քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի ուսումնական կենտրոնում
1983թ.` Մոսկվայի Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտում
1977թ.` վերապատրաստվել է Մոսկվայի Ս.Օրջոնիկիձեի անվան կառավարման ինստիտուտում
Հեղինակ է երկու տասնյակից ավելի գիտական աշխատանքների, այդ թվում`«Արտադրության կազմակերպում», «Գործարարության գործավարություն» և «Ձեռնարկության կազմակերպումն ու կառուցվածքը»/համահեղինակությամբ/ ուսումնական ձեռնարկների:
Ամուսնացած է, ունի երկու դուստր, մեկ որդի և վեց թոռ:
Հեռ.` (+37410) 52 17 64
Էլ. հասցե` p.kalantaryan@asue.am

Սևաստապոլի բանկային գործի ինստիտուտը հրավիրում է մասնակցելու ամառային դպրոցի աշխատանքներին

