
Տարեթիվը, ամսաթիվը, ծննդավայրը
1955թ., սեպտեմբեր 25, ք. Երևան
Աշխատանքային գործունեությունը`
2011թ.` նշանակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր
2010-2011թթ.` է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ամբիոնի վարիչ
2002-2006թթ.` ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ
1996-2007թթ.` գիտամանկավարժական գործունեությանը զուգընթաց, պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել «Հայագրոբանկում», «Արմենտելում», ՀՀ առևտրի և արդյունաբերության նախարարությունում, ՀՀ հարկային տեսչությունում, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում։
1984-ից` Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, դասախոս
1981-84թթ.` ՀԽՍՀ պետմատ
Կրթությունը
2009թ. պաշտպանել է «Գիտելիքահենք տնտեսության ձևավորման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» դոկտորական ատենախոսությունը։
1992-94թթ.` Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի դոկտորանտ
1991-ից դոցենտ է
1979թ.` ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը
Այնուհետև սովորել ԽՍՀՄ պետմատի գիտահետազոտական ինստիտուտի (ք. Մոսկվա) ասպիրանտուրայում (ք. Մոսկվա) և պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը` ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։
1974-ին` ավարտել է Երևանի տեխնիկական No 2 ուսումնարանը և աշխատանքի անցել Ս. Մ. Կիրովի անվան քիմիական կոմբինատում որպես քիմիական գործընթացների ապարատավար։
1972` ավարտել է Երևանի Մուրացանի անվան դպրոցը
Այլ տվյալներ`
2008-2009թթ.` ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում ղեկավարել է գիտական թեմա։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այժմ կատարում է «ՀՆԱ-ի ծավալի և աճի տեմպերի վրա գիտության և կրթության ազդեցության գնահատումը» գիտական թեման դրամաշնորհային միջոցների հաշվին։
Վերապատրաստվել է Մոսկվայում, Ճապոնիայում և Ֆրանսիայում։
Մասնակցել, զեկույցներ և ելույթներ է ներկայացրել ՄԱԿ-ի «Ցանցային տնտեսություն և էլեկտրոնային կառավարում» միջազգային գիտաժողովում (Պեկին, 2001թ.), ՄԱԿ-ի առևտրի և տնտեսական զարգացման համաժողովի XI նստաշրջանում (Բրազիլիա, Սան Պաուլո` 2004թ.) Համաշխարհային բանկի «Գիտելիքի տնտեսություն» III և IV համաժողովներում (Բուդապեշտ, 2004թ., Ստամբուլ, 2005թ.), Լեհաստանի Արևելյան ինստիտուտի XV Տնտեսական համաժողովում (Կրինիցա, 2005թ.) միջազգային, ազգային ու համալսարանական մի շարք այլ գիտագործնական համաժողովներին։
Շուրջ 60 գիտական, ուսումնամեթոդական և հրապարակախոսական հրապարակումների հեղինակ է, այդ թվում` երկու մենագրության. «Արդյունաբերական ձեռնարկությունների էկոնոմիկան այսօր և վաղը» (ռուսերեն, ք. Մոսկվա) և «Գիտելիքահենք տնտեսություն. հնարավորություններ և մարտահրավերներ» (ք. Երևան)։
1979-81թթ. ծառայել է խորհրդային բանակում։
Կուսակցական պատկանելիությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Ընտանեկան կարգավիճակը`
Ամուսնացած է, ունի երկու որդի։
Հեռ.` (+37410) 52 17 97
Էլ. հասցե` g.vardanyan@asue.am









