ՀՊՏՀ Խորհուրդ

Խորհուրդ

ՀՊՏՀ Խորհրդի կազմը 
ՀՊՏՀ Խորհրդի օրակարգեր 
ՀՊՏՀ խորհրդի որոշումներ 



«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» 

 ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

     1. Համալսարանի կառավարումը հիմնված է ինքնավարության, միանձնյա և կոլեգիալ կառավարման զուգակցման, խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորի գործառույթներով, ինչպես նաև կարևորագույն հարցերի լուծմանը համալսարանի կոլեկտիվի մասնակցության սկզբունքների վրա:

    2. Համալսարանի կոլեգիալ կառավարման մարմինը խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Խորհուրդը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի և պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներից: Խորհրդի անդամների թիվը 32 է:

     3. Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ: Դրանք համարվում են իրավազոր խորհրդի անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, եթե խորհուրդն այդ մասին այլ որոշում չի ընդունում: Արտահերթ նիստերը հրավիրվում են խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

     4.  Համալսարանի խորհուրդը`

ա) ընտրում է խորհրդի նախագահ (որը հաստիքային աշխատող չէ)`  խորհրդի հերթական նիստերը վարելու և նիստերի միջև ընկած ժամանակահատվածում խորհրդի նիստերից բխող հանձնարարականների կատարմանը հետևելու համար,

բ) հաստատում է իր աշխատակարգը,

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է ռեկտորի, մասնաճյուղերի տնօրենների ընտրությունները,

դ) ռեկտորի  ներկայացմամբ  հաստատում  է համալսարանի զարգացման ռազմավարական ծրագիրը,

ե) քննարկում ու հաստատում է համալսարանի բյուջեն,

զ) լսում  և գնահատում  է ռեկտորի  հաշվետվությունը համալսարանի տարեկան գործունեության վերաբերյալ,

է) քննարկում ու հաստատում է համալսարանի կառուցվածքը,

ը) համալսարանի կանոնադրության, դրա մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները ներկայացնում է հիմնադրին:

 

Հայտարարություններ

ԼԵՅՆ ԿԻՐԿԼԱՆԴԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Ավելին

22 Փետ 2012

Սևաստապոլի բանկային գործի ինստիտուտը  հրավիրում է  մասնակցելու ամառային  դպրոցի  աշխատանքներին

Ավելին...

13 Փետ 2012

Նորություններ

Մեր պրոֆեսորի հեղինակությամբ լույս է տեսել «Ֆիզիկական դաստիարակության տեսական գիտելիքները» ուսումնական ձեռնարկը

Լույս է տեսել ՀՊՏՀ ֆիզդաստիրակության ամբիոնի պրոֆեսոր Սիմոն Հակոբյանի «Ֆիզիկական դաստիարակության տեսական գիտելիքները» ուսումնական ձեռնարկը: Փաստ է, որ ուսանողների առողջությունն անկում է ապրում` պայման...

23 Փետ 2012 Ավելին
ՀՊՏՀ-ում հյուրընկալվեցին «Քեյ-Փի-Էմ-Ջի» ընկերության ներկայացուցիչները. ընկերությունում շատ են մեր բուհի շրջանավարտները

Ֆինանսական ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր ՀՊՏՀ հանդիսասրահում հյուրընկալվեցին «Քեյ-Փի-Էմ-Ջի» (KPMG) աուդիտրական, հարկային և խորհրդատվական ծառայություններ մատուցող մասնագիտական ընկերությունների համաշ...

22 Փետ 2012 Ավելին
«Տնտեսագետ» ամսագիրը հերթական համարով ներկայանում է նորովի

Լույս է տեսել «Տնտեսագետ» ամսագրի հերթական համարը` նոր ձևավորմամբ, ամբողջությամբ գունավոր: Ամսագիրը նորություն է պարունակում նաև բովանդակային առումով՝ այս նոր համարում առաջարկելով թեմատիկ շարքեր, նոր...

13 Փետ 2012 Ավելին
Տնտեսագիտականում ուսումնական գործընթացը մտել է բնականոն հունի մեջ

Տնտեսագիտական համալսարանում փետրվարի 9–ից մեկնարկած ուսումնական գործընթացը մտել է բնականոն հունի մեջ։ Այս մասին այսօր կայացած ռեկտորատի հերթական նիստի ժամանակ ռեկտոր Կորյուն Աթոյանին զեկուցեցին ֆակուլ...

13 Փետ 2012 Ավելին