Ռեկտոր

ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ

 

Ծննդյան տարեթիվը,  ամսաթիվը, ծննդավայրը՝

1956թ., փետրվարի 16, Տավուշի մարզ, ք.Բերդ:

Աշխատանքային գործունեությունը՝

2011թ. ապրիլի 26-ին ընտրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր,

2011թ. մարտի 9-ից` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար,

2008-2011թթ.`  ՀՀ ֆինանսների նախարարի գլխավոր խորհրդական,

2005-2008թթ.` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ,

2001-2005թթ.` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ծախսերի ֆինանսավորման վարչության պետ,

2000-2001թթ.` ՀՀ կառավարության տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն, խորհրդական,

1999-2000թթ.` ՀՀ պետական եկամուտների նախարարություն, բաժնի պետ,

1998-1999թթ.` ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայություն, առաջատար մասնագետ,

1991-1994թթ. և 1996-1998թթ.` ՀՀ կրթության և գիտության նախարարության «Նոր-Նորք» ուսանողական ավանի վարչության կառավարիչ,

1988-1991թթ.` ՀՀ ՊետՇին, բաժնի պետ,

1981-1982թթ. և 1985-1988թթ.` Մոսկվայի շինարարության էկոնոմիկայի և կառավարման համամիութենական կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղ, կրտսեր, ավագ գիտաշխատող, ապա սեկտորի վարիչ:

Կրթությունը՝

1994-1996թթ.` սովորել է Մոսկվայի պետական շինարարական համալսարանի դոկտորանտուրայում: Պաշտպանել է գիտական թեզը և ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան,

1982-1985թթ.` սովորել է Մոսկվայի շինարարության էկոնոմիկայի և կառավարման համամիութենական կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում, պաշտպանել է գիտական թեզը և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան,

1979թ.` գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը և գործուղվել ասպիրանտուրա: Ստացել է նաև իրավագետի որակավորում,

1974թ.` ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ:

Այլ տվյալներ՝

2011 թվականից` ԵՊՀ 015 մասնագիտական խորհրդի անդամ,

2007-2010թթ.` ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան Տնտեսագիտական ինստիտուտի մասնագիտական խորհրդի անդամ,

2006թ. և  2007թ.` պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով,

2006թ.` ստացել է պրոֆեսորի կոչում,

2006թ.` ընտրվել է Բնապահպանության և Կենսագործունեության Անվտանգության Գիտությունների Միջազգային Ակադեմիայի անդամ,

2005-2007թթ.` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի և Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության` Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի մասնագիտական խորհրդի անդամ,

2003 թվականից` ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի անդամ,

2002 թվականին մասնակցել է Վիեննայի միացյալ ինստիտուտի կողմից կազմակերպված դասընթացներին, Ավստրիա,

1996թ.` ընտրվել է Ռուսաստանի Դաշնության Ինվեստիցիայի և շինարարության էկոնոմիկայի ակադեմիայի իսկական անդամ,

1979-1981թթ.` ծառայել է Խորհրդային բանակում,

Հեղինակ է շուրջ 50 գիտական հոդվածների և աշխատությունների:

Կուսակցական պատկանելությունը՝

Հայաստանի Հանրապետական կուսակցություն:

Ընտանեկան կարգավիճակը՝

Ամուսնացած է, ունի 2 որդի:

 


Հեռ.`    (+37410) 52 17 20

Ֆաքս` (+37410) 52 88 64

Էլ. հասցե` k.atoyan@asue.am  



Նորություններ

«Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր». մեկնարկում է «Թանգարանների գիշեր» միջոցառումը

Սիրելի’ ՀՊՏՀ-ականներ, այսօր կազդարարվի «Թանգարանների գիշեր» միջոցառման մեկնարկը: Երեկոյան, ժամը 18.00-ից մինչև կեսգիշեր Հայաստանի տասնյակ թանգարաններ հյուրընկալորեն իրենց դռները կբացեն այցելուների առա...

18 Մյս 2013 Ավելին
Մայիսի 20-ին տեղի կունենա «Պարույր Հայկազն» երիտասարդ ճարտասանների մրցույթը

Սիրելի’ ՀՊՏՀ-ականներ, մայիսի 20-ին, ժամը 14.00-ին մեծ դահլիճում տեղի կունենա «Պարույր Հայկազն» երիտասարդ ճարտասանների մրցույթը, որին մասնակցելու համար այս պահի դրությամբ հայտագրվել են տարբեր ֆակուլտետ...

18 Մյս 2013 Ավելին
Ո՞ր ոլորտներով են հետաքրքրված դիմորդները. այց ՀՊՏՀ ընդունող հանձնաժողով

Այսօր ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցներն այցելեցին ՀՊՏՀ ընդունող հանձնաժողով և հետևեցին աշխատանքների ընթացքին: Այստեղ իսկական եռուզեռ էր: Ինչպես տեղեկացրեց հանձնաժողովի...

18 Մյս 2013 Ավելին
ՀՊՏՀ և ԵՊԼՀ դասախոսական թիմերի վոլեյբոլի ընկերական հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով

Երեկ ՀՊՏՀ մարզադահլիճում կայացավ վոլեյբոլի ընկերական հանդիպում, որտեղ խաղացին ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի և Երևանի պետական լեզվաբանական համալսարանի դասախոսական թիմերը: Նշենք, որ ԵՊԼՀ դասա...

18 Մյս 2013 Ավելին