Օտարերկրյա դիմորդների կրթություն

Օտարերկրյա քաղաքացիների ուսուցում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը արտասահմանցի ուսանողներին  առաջարկում է հետևյալ ուսումնական  ծրագրերը.

Բակալավրիատ  (4 տարի  տևողությամբ)
•    Կառավարում   (Զբոսաշրջության  կառավարում  մասնագիտացմամբ)
•    Հաշվապահական  հաշվառում  մասնագիտությամբ


Մագիստրատուրա   (2 տարի  տևողությամբ)
•    Գործարար  կառավարում  մասնագիտացմամբ
•    Կառավարման  տեղեկատվական  համակարգեր  մասնագիտությամբ


Նախապատրաստական  դասընթաց (6 ամիս  տևողությամբ)
•    Անգլերեն  լեզու
•    Հայոցլ  եզու
•    Մաթեմատիկա


Հայոց  լեզվի  դասընթաց (3 ամիս  տևողությամբ)
ՀՊՏՀ-ն արտասահմանցի  ուսանողներին  առաջարկում է հայոց  լեզվի  դասընթացներ, Բակալավրի և Մագիստրոսի  ծրագրերին  զուգահեռ  և տարբեր  ծավալի, բարդության, մասնագիտական  ուղղվածության  այլ դասընթացներ՝ կախված ուսանողների  նպատակներից և ձգտումներից:


Ուսումնական  ծրագրերին  մասնակցության  պահանջները
•    Բակալավրիատ
•    Մագիստրատուրա
•    Նախապատրաստական  դասընթաց


Ուսման  վճար
Բակալավրիատի  վճարը  կազմում է  760.000  ՀՀ  դրամ (1 տարվա  համար)
Մագիստրատուրայի  վճարը   կազմում է   880.000 ՀՀ  դրամ(1 տարվա  համար)
Նախապատրաստական   դասընթացի   վճարը   կազմում է   450.000 ՀՀ  դրամ (6 ամսվա  համար)
Հայոց  լեզվի  դասընթացի  վճարը  կազմում է 220.000 ՀՀ  դրամ (3 ամսվա  համար)


Վիզայի   ապահովում
Դիմորդը  կարող է մուտքի  վիզան  ստանալ  տվյալ  երկրի ՀՀ դեսպանատնից: Դեսպանատունը դիմորդին տալիս է մեկանգամյա մուտքի վիզա: Ուսանողը Հայաստանում անվճար  ստանում է Կացության   քարտ: Հավելյալ  տեղեկատվության  համար  այցելել.  http://mfa.am/en/visa/


Հանրակացարանի   ապահովում
Համալսարանը  ուսանողներին  ապահովում է հանրակացարանով, առանձին  վճարով, որը  կազմում է 180.000 ՀՀ  դրամ 6 ամսվա  համար (նախապատրաստական  դասընթաց) և 360.000 ՀՀ  դրամ  մեկ տարվա համար: Արտարժույթի  յուրաքանչյուր օրվա փոխարժեքի  համար  այցելել ՀՀ կենտրոնական  բանկի պաշտոնական կայք. http://www.cba.am/am/SitePages/Default.aspx

Հավելյալ  տեղեկատվության  համար  դիմել ՀՊՏՀ-ի արտաքին  կապերի  բաժին
Tel: +374 10 593 484,  E-mail: int@asue.am

 Հ.Գ. Ծրագրերին մանրամասն ծանոթանալու  համար  այցելեք ՀՊՏՀ  պաշտոնական կայքի  (www.asue.am) անգլերեն բաժին։

Նորություններ

Մարզական հաջողությունների բերկրանքը. կայացավ «Մարզական զարթոնք-2013» միջոցառումը

ՀՊՏՀ մեծ հանդիսասրահում այսօր տեղի ունեցավ սպասված «Մարզական զարթոնք-2013» միջոցառումը` գեղարվեստական բացմամբ: ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Սի...

19 Յնս 2013 Ավելին
Հոկտեմբերին ՀՊՏՀ-ում տեղի կունենա միջազգային գիտաժողով

2013 թվականի հոկտեմբերի 22-25-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի կունենա միջազգային գիտաժողով՝ «Հետճգնաժամային սոցիալ-տնտեսական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները» խորագրով...

19 Յնս 2013 Ավելին
«Մարզական զարթոնք -2013» շքեղ միջոցառումը` վաղը, ՀՊՏՀ-ում

Սիրելի ՀՊՏՀ-ականներ, ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի նախաձեռնությամբ վաղը, ժամը 14.00-ին ՀՊՏՀ հանդիսությունների մեծ դահլիճում տեղի կունենա «Մարզական զարթոնք -2013» միջոցառումը, որով կամփոփվի անցնո...

18 Յնս 2013 Ավելին
ՀՊՏՀ մագիստրանտը դարձել է միլիոնատեր՝ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղում շահելով 1 մլն դրամ

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» ինտելեկտուալ հեռուստախաղի երկրպագուներին, ՀՊՏՀ-ականներին, ինչպես նաև հազարավոր հեռուստադիտողներին հունիսի 15-ին ոգևորության և ո...

17 Յնս 2013 Ավելին