Ասպիրանտուրա

Ասպիրանտուրա

Ասպիրանտուրա

 Ասպիրանտուրայում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա, հեռակա վճարովի ուսուցման ձևերում: Առկա ուսուցման ժամկետը չի գերազանցում 3 տարին, իսկ հեռակա ուսուցումը 4 տարի է:

ՀՀ կրթության և գիտության նախարարի 15.09. 2006 թ.  N 740-Ն հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության» նոր կարգը, որին համապատասխան ասպիրանտուրայի դիմորդը հանձնում է քննություններ (սահմանված ներքին շեմով` բալային գնահատումով) օտար լեզուներից ( անգլերեն` TOEFL –ի ստորին անցումային միավորին համապատասխան, գերմաներեն և ֆրանսերեն` Test daf-ի և TCF-ի համապատասխան մակարդակով) և համակարգչից օգտվելու հմտություններից (ծրագրի նվազագույն մակարդակի պահանջներին համապատասխան): Վերոհիշյալ քննությունների արդյունքների մասին հավաստագրերը (բնօրինակ) ներառվում են դիմորդների փաստաթղթերի փաթեթում և  ներկայացվում կազմակերպությունների ընդունող հանձնաժողովներին: 

Դիմորդին տվյալ կազմակերպության ընդունող հանձնաժողովը մասնագիտական քննությանը մասնակցելու թույլտվություն է տալիս այն դեպքում, երբ օտար լեզուների և համակարգչից օգտվելու հմտությունների քննություններից գրանցել է դրական արդյունք, ներկայացրել է մասնագիտական ամբիոնի դրական գրախոսական (գրավոր) ունեցող գիտական ռեֆերատ (առնվազն 20 տպագրական էջի սահմաններում` հրատարակված գիտական աշխատանքների, գյուտերի, հայտնագործությունների և գիտահետազոտական աշխատանքների բացակայության դեպքում):

Մասնագիտական քննությունից «բավարար»  ստացած դիմորդները զրկվում են ասպիրանտուրա ընդունվելու իրավունքից (8-12 միավոր` 20 միավորային սանդղակով, 3 միավոր` 5 միավորային սանդղակով):

Ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացնելու համար բուհի ռեկտորի կողմից ստեղծվում է ընդունող հանձնաժողով` ռեկտորի նախագահությամբ, ով յուրաքանչյուր դիմորդի համար որոշում է ընդունում` համաձայն ընդունելության քննությունների և մրցույթի արդյունքների:

Ասպիրանտուրայի շրջանավարտներն արդեն պաշտպանում են դոկտորական ատենախոսությունները:

 Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգի ներդրման մասին» ՀՀ կրթության և գիտության 2010 թ. հուլիսի 21-ի N 1167 հրամանի` 2010-2011  ուսումնական տարվանից առկա և հեռակա ասպիրանտուրայում, ինչպես նաև հայցորդության համակարգում ներդրվել է հետազոտողի կրթական ծրագրով նախատեսված կրեդիտային համակարգ:

Մասնագիտություններ`

  • Տեսական տնտեսագիտություն` Ը. 00.01
  • Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում` Ը.00.02
  • Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ` Ը. 00.03
  • Հաշվապահական հաշվառում և վիճակագրություն` Ը.00.05
  • Համաշխարհային տնտեսագիտություն` Ը.00.06
  • Տնտեսագիտամաթեմատիկական մեթոդներ և մոդելավորում` Ը.00.08:

 

 

Հայտարարություններ

ԼԵՅՆ ԿԻՐԿԼԱՆԴԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Ավելին

22 Փետ 2012

Սևաստապոլի բանկային գործի ինստիտուտը  հրավիրում է  մասնակցելու ամառային  դպրոցի  աշխատանքներին

Ավելին...

13 Փետ 2012

Նորություններ

Մեր պրոֆեսորի հեղինակությամբ լույս է տեսել «Ֆիզիկական դաստիարակության տեսական գիտելիքները» ուսումնական ձեռնարկը

Լույս է տեսել ՀՊՏՀ ֆիզդաստիրակության ամբիոնի պրոֆեսոր Սիմոն Հակոբյանի «Ֆիզիկական դաստիարակության տեսական գիտելիքները» ուսումնական ձեռնարկը: Փաստ է, որ ուսանողների առողջությունն անկում է ապրում` պայման...

23 Փետ 2012 Ավելին
ՀՊՏՀ-ում հյուրընկալվեցին «Քեյ-Փի-Էմ-Ջի» ընկերության ներկայացուցիչները. ընկերությունում շատ են մեր բուհի շրջանավարտները

Ֆինանսական ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր ՀՊՏՀ հանդիսասրահում հյուրընկալվեցին «Քեյ-Փի-Էմ-Ջի» (KPMG) աուդիտրական, հարկային և խորհրդատվական ծառայություններ մատուցող մասնագիտական ընկերությունների համաշ...

22 Փետ 2012 Ավելին
«Տնտեսագետ» ամսագիրը հերթական համարով ներկայանում է նորովի

Լույս է տեսել «Տնտեսագետ» ամսագրի հերթական համարը` նոր ձևավորմամբ, ամբողջությամբ գունավոր: Ամսագիրը նորություն է պարունակում նաև բովանդակային առումով՝ այս նոր համարում առաջարկելով թեմատիկ շարքեր, նոր...

13 Փետ 2012 Ավելին
Տնտեսագիտականում ուսումնական գործընթացը մտել է բնականոն հունի մեջ

Տնտեսագիտական համալսարանում փետրվարի 9–ից մեկնարկած ուսումնական գործընթացը մտել է բնականոն հունի մեջ։ Այս մասին այսօր կայացած ռեկտորատի հերթական նիստի ժամանակ ռեկտոր Կորյուն Աթոյանին զեկուցեցին ֆակուլ...

13 Փետ 2012 Ավելին