Էջեր

Work and Travel ծրագրի ներկայացում ՀՊՏՀ-ում

16 Փետրվար 2016

Արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ վաղը՝ փետրվարի 17-ին ժամը 14:00-ին ՀՊՏՀ նիստերի դահլիճում տեղի կունենա հանդիպում Երիտասարդության և ուսանողների միջազգային կապերի ու փոխանակման հայկական կենտրոնի ներկայացուցչի հետ: Հանդիպման ընթացքում մանրամասն կներկայացվի Work and Travel միջազգային ուսանողական ծրագիրը: Ծրագիրը ներառում է առաջնորդության դասընթացների (Leadership) մասնակցություն Վաշինգտոնի համալսարաններից մեկում: Ծրագրի մասնակցությունը հնարավորություն է տալիս ուսանողներին զարգացնելու ապագա առաջնորդներին հատուկ հմտություններ, ինչպես նաև ձեռք բերելու միջազգային աշխատանքային փորձ, որը կարևոր նշանակություն կունենա նրանց կարիերայի հետագա զարգացման համար: