Էջեր

JFDP ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ

15 Մայիս 2012

Երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագիր (JFDP) մրցույթը հովանավորում է ԱՄՆ-ի կառավառությունը` հանձինս ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժնի: Գրեթե ամեն տարի ԱՄՆ-ի կոնգրեսը միջոցներ է տրամադրում այս ծրագիրն անցկացնելու համար և ծրագրի ֆինանսավորումը վերահսկում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժինը:
JFDP ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել Հայաստանի բուհերի դասախոսներին վերապատրաստվելու հումանիտար և հասարակական գիտություններիասպարեզում հետևյալ մասնագիտոիթյուններով` ամերիկաբանություն, ճարտարապետություն և քաղաքաշինություն, արվեստի կառավարում, բիզնեսի կառավարում, մշակութային անտրոպոլոգիա, տնտեսագիտություն, կրթության կառավարում, բնապահպանություն, պատմություն, միջազգային հարաբերություններ, լրագրություն, իրավագիտություն, գրադարանավարություն, լեզվաբանություն, գրականություն, հակամարտությունների կարգավորում, փիլիսոփայություն, քաղաքագիտություն, հոգեբանություն, պետական կառավարում, առողջապահության կառավարում, պետական քաղաքականություն, կրոնի ուսումնասիրություն, հասարակական աշխատանք, սոցիոլոգիա, այլն:

Ծրագիրը մասնակիցներին խրախուսում է կապեր հաստատել ԱՄՆ-ի և Հայաստանի համալսարանների միջև` երկարատև համագործարկցություն ստեղծելու նպատակով: JFDP ծրագրի մասնակիցները սերտ համագործակցում են ամերիկյան գործընկերների հետ`
- մշակելու առարկայական նոր ծրագրեր և ուսումնասիրելու դասավանդման նոր մեթոդներ,
- հարստացնելու իրենց մասնագիտական գիտելիքները և ձեռք բերելու դասավանդման նորարական նյութեր:

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում JFDP մասնակիցները հաճախում են դասերի, մասնակցում են գիտաժողովների, ինչպես նաև հրավիրվում են դասախոսելու կամ համադասախոսելու համալսարաններում: Ծրագրի ավարտից հետո մասնագետներին գիտական աստիճան չի շնորհվում: Ծրագրի բոլոր մասնակիցները պարտավորվում են վերադառնալ իրենց երկրները:

Յուրաքանչյուր JFDP մասնակից հինգ (5) ամիս (հունվարից մինչև մայիսի վերջը) անցկացնում է ԱՄՆ-ում: Ամերիկյան խորհուրդները ծրագրի մասնակիցներին տեղավորում է ԱՄՆ-ի հյուրընկալող համալսարաններում, ինչպես նաև աջակցում է նրանց ԱՄՆ-ում գտնվելու ամբողջ ընթացքում:

JFDP կրթաթոշակը տրամադրում է ճանապարհածախս, առողջության ապահովում, կրթաթոշակ (ապրելավարձ, առօրյա ծախսեր և այլն), միջոցներ մասնագիտական նյութերի և վերապատրաստման համար: Կրթական և մշակութային գործերի բաժինը և Ամերիկյան խորհուրդները շարունակում են միջոցառումներ հովանավորել և իրականացնել JFDP շրջանավարտների համար նաև ԱՄՆ-ում ծրագիրն ավարտելուց հետո: Այս տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը։