Էջեր

IV միջազգային ինտերնետ-գիտաժողովը հրավիրում է

20 Օգոստոս 2012

Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանը կազմակերպում է
«Ֆինանսական կրթությունն ամբողջ կյանքի ընթացքում` Ռուսաստանի կայուն զարգացման անհրաժեշտ պայման» խորագրով IV միջազգային ինտերնետ-գիտաժողովը: 

Գիտաժողովի անցկացման վայրը` կայք www.finlearn.ru, աշխատանքային լեզուն` ռուսերեն և անգլերեն, մասնակիցներ` հետազոտողներ, դասախոսներ, ասպիրանտներ: Ներկայացված բոլոր զեկուցումները կհրատարակվեն:
Հեղինակներին կուղարկվի հրատարակված նյութերի ժողովածուն:

Ինտերնետ-գիտաժողովի անցկացման ձևաչափը
1.Մասնակիցների զեկուցումները կտեղադրվեն ինտերնետ կայքէջում մինչև բացման օրը:
2.Գիտաժողովի աշխատանքների ժամանակ կկազմակերպվեն զեկուցումների առցանց քննարկումներ, որտեղ ցանկացողները կկարողանան հեղինակներին հղել իրենց հետաքրքրող հարցերը և կարծիք հայտնել:

Գիտաժողովի հիմնական ամսաթվերը`
2012 թ. օգոստոսի 31` զեկուցումների ներկայացման վերջնաժամկետ,
2012 թ. սեպտեմբերի 7` գիտաժողովի բացում,
2012 թ. հոկտեմբերի 1` գիտաժողովի աշխատանքների ավարտ:

Բաժանմունքներ
Առաջին բաժանմունք` «Անընդհատ ֆինանսական կրթության համակարգի նորարարությունները»:
Երկրորդ բաժանմունք` «Կոռուպցիայի և հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լեգալացման (լվացման), ինչպես նաև ահաբեկչության ֆինանսավորման դեմ հակազդեցության համակարգի զարգացումը. հանրության ֆինանսական գրագիտության դերը»:
Երրորդ բաժանմունք` «Վարկային սպառողական կոոպերատիվների և միկրոֆինանսական կազմակերպությունների զարգացումը. կրթական ներուժի իրացումը և կարգավորման հիմնախնդիրները»:
Չորրորդ բաժանմունք` «Ռուսական ֆինանսական համակարգի կայուն զարգացման վեկտորները` ֆինանսական գիտելիքների միջսահմանային տարածման պայմաններում»:
Հինգերորդ բաժանմունք` «Գլոբալ ֆինանսական կարգավորում` կառույցներն ու զարգացման միտումները»:

Մասնակցության հայտի ձևակերպում`
հոդվածի անվանում, բաժանմունքի անվանում, գիտական աստիճան, ազգանուն, անուն, հայրանուն, պաշտոն (հետազոտող, դասախոս, ասպիրանտ), համալսարանի անվանում, ֆակուլտետի անվանում, քաղաք, երկիր, փոստային հասցե (գիտաժողովի նյութերի ժողովածուն ուղարկելու համար), էլ.հասցե, հեռախոս:

Ամփոփագրի (անոտացիա) ձևակերպում`
ամփոփագիրը պետք է պարունակի հոդվածի անվանումը, բոլոր հեղինակների անվանումները, առանցքային բառերը (մինչև 5 բառ), ամփոփագրի տեքստ (մինչև 100 բառ):

Հոդվածներին առաջադրվող պահանջները
Հոդվածի ծավալը էլեկտրոնային տարբերակով պետք է լինի ոչ ավելի քան 5 էջը, MS Word ձևաչափով:
Եզրագծեր` 2սմ, տառատեսակ` Times New Roman, չափսը` 14.
Նկարները, սխեմաները, գրաֆիկները` օգտագործելով MS Word, Excel.
Հղումները պետք է տեղադրվեն յուրաքանչյուր էջում:
Հոդվածի վերջում պետք է նշել օգտագործված գրականության ցանկը:

Հոդվածի ձևավորման նմուշ`

Ազգանուն, անուն (լրիվ),
Գիտական աստիճան, զբաղեցրած պաշտոնը,
Համալսարանի և ֆակուլտետի անվանումը (լրիվ),
Քաղաք, երկիր (լրիվ): 

ԱՆՎԱՆՈՒՄԸ` ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ:

Զեկուցման թեզիսները տպագրվում են հեղինակային խմբագրմամբ:
Հեղինակը կարող է հանդես գալ առավելագույնս 2 թեզիսով, հեղինակների թիվը չի կարող լինել 2-ից ավելի:
Բոլոր նյութերը (հայտը, ամփոփագիրը, հոդվածը) պետք է ուղարկել գիտաժողովի կազմակերպական կոմիտեի էլեկտրոնային փոստին` research@inbox.ru
Եթե ունեք հարցեր գիտաժողովին մասնակցելու վերաբերյալ, կարող եք գրել վերը նշված հասցեով: 
Այս տեղեկատվությունը մեզ է տրամադրել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը։