Էջեր

DAAD-ի ներկայացուցիչները՝ ՀՊՏՀ-ում

27 Սեպտեմբեր 2014

Սեպտեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի սրահում DAAD-ի  (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության) աշխատակիցները կներկայացնեն Գերմանիայի Դաշնային Հանրապետության համալսարանների ուսումնական ծրագրերը և Գերմանիայում ուսանելու հնարավորությունները:

Ուսումնական ծրագրերին կարող են մասնակցել գերմաներեն կամ անգլերեն լեզուներին գերազանց տիրապետող ուսանողները:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից: