Էջեր

AIESEC-ի ներկայացուցիչները Տնտեսագիտական համալսարանում կներկայացնեն իրենց ծրագրերը

29 Փետրվար 2012

 

Ըստ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի հետ ձեռք բերված պայմանավորվածության՝ մարտի 6-ին, ժամը 2-ին նիստերի դահլիճում ՀՊՏՀ ուսանողները հնարավորություն կունենան հանդիպել AIESEC-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում կներկայացվեն AIESEC-ի կողմից առաջարկվող ծրագրերը:

 AIESEC-ն աշխարհում  ամենախոշոր  երիտասարդական  կազմակերպությունն է,  որն ունի  ավելի  քան  60.000  անդամ և  ներկայացված  է  ավելի  քան  110  երկրում:   Նպատակադրվելով  հարթակ  ապահովել  երիտասարդ  առաջնորդների  զարգացման  համար`  AIESEC-ը երիտասարդներին  հնարավորություն  է  ընձեռում  մասնակցելու  միջազգային  ուսանողական  ծրագրերին,  փորձ  ձեռք  բերելու  և  մասնակիցը  դառնալու   համընդհանուր  ուսումնական  միջավայրի:  AIESEC-ը յուրահատուկ է երիտասարդներին փորձառություն փոխանցելու իմաստով նաև:  AIESEC-ը  ղեկավարվում  է երիտասարդների  կողմից  երիտասարդների  համար`  մեծ  հնարավորություն  ընձեռելով  իր  բոլոր  շահագրգիռ  կողմերին:

 «-Մեր  անդամները  համընդհանուր   ցանցի  մի  մասն են:  Նրանք  ի  վիճակի  են  նպաստելու  հասարակության  փոփոխությանը`  հասարակության  վրա   դրական  ազդեցություն  թողնելով:

-Մեզ  աջակցում են  հազարավոր  գործընկեր  կազմակերպություններ ամբողջ  աշխարհում,  ովքեր  նպատակ  ունեն նպաստելու  երիտասարդների  զարգացմանը:

-Մեր  շրջանավարտները  կազմակերպությունների  և  հանձնաժողովների  առաջնորդներ են:  Նրանք  օգտագործում  են  AIESEC-ում   ձեռք  բերած  փորձը,  հմտությունները`  այսօրվա  հասարակության  մեջ  դրական  փոփոխությունների  գործակալ  լինելու  համար»,- մասնավորապես նշվում է կազմակերպության պաշտոնական կայքում։