Էջեր

2013-2014 թթ. կայանալիք միջազգային տնտեսական գիտաժողովներ. աշխարհագրությունն ու ժամանակացույցը

26 Օգոստոս 2013

ՀՊՏՀ գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը համալսարանի պրոֆեսորդասախոսական անձնակազմի ուշադրությունը հրավիրում է 2013-2014 թթ. նախատեսվող միջազգային տնտեսական գիտաժողովների ժամանակացույցի վրա` հորդորելով իր գործընկերներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել:
«Բուհերի միջազգայնացումը ենթադրում է ոչ միայն պրոֆեսորադասախոսական կազմի, ասպիրանտների և ուսանողների փոխանակություն, այլև մասնակցություն գիտական նստաշրջաններին, ակտիվ գիտական ու ստեղծագործական աշխատանք»,- այսօր լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց Խորեն Մխիթարյանը` շեշտելով, որ նման միջոցառումները գիտնական մանկավարժների համար աճի ու կատարելագործման լրացուցիչ խթան են և նպաստում են համալսարանի միջազգայնացման աստիճանի բարձրացմանը:

Ստորև ներկայացնում ենք ժամանակացույցը, որը, գիտության բաժնի պետի հավաստմամբ, ժամանակ առ ժամանակ կթարմացվի` ներկայացնելով միջազգային գիտաժողովների ընդարձակ աշխարհագրությունը: Մանրամասների համար կարող եք այցելել ՀՊՏՀ գիտության բաժնի ֆեյսբուքյան էջ կամ, առավել մանրամասներն իմանալու համար, ՀՊՏՀ գիտության բաժին: 

2013թ. սեպտեմբեր - Լոնդոն, Մեծ Բրիտանիա
2013թ. սեպտեմբեր - Բանգկոկ, Թաիլանդ
2013թ. սեպտեմբեր - Օնտարիո, ԱՄՆ
2013թ. սեպտեմբեր - Սինգապուր
2013թ. հոկտեմբեր - Կուալա Լումպուր, Մալազիա
2013թ. հոկտեմբեր - Դուբայ, ԱՄԷ
2013թ. հոկտեմբեր - Տեխաս, ԱՄՆ
2013թ. նոյեմբեր - Օսակա, Ճապոնիա
2013թ. նոյեմբեր - Օկինավա, Ճապոնիա
2013թ. նոյեմբեր- Բանգկոկ, Թաիլանդ
2013 թ. դեկտեմբեր-Թայվան
2014թ. հունվար - Ֆլորիդա, ԱՄՆ
2014 թ. հունվար – Սեուլ, Հարավային Կորեա
2014թ. փետրվար - Դելի, Հնդկաստան
2014թ. հունվար - Նոր Օռլեան, ԱՄՆ
2014թ. մարտ- Սան Անտոնիո, ԱՄՆ
2014 թ. ապրիլ – Ցյուրիխ, Շվեյցարիա
2014թ. հունիս - Լոս Անջելես, ԱՄՆ


ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին