Էջեր

Ստեփանակերտցիները` Հայաստանի Հանրապետության վոլեյբոլի առաջնության գավաթակիր

Դեկտեմբերի 4-ին ավարտվեց ՀՊՏՀ մարզադահլիճում մեկնարկած Հայաստանի Հանրապետության վոլեյբոլի գավաթի տղաների առաջնությունը: Եզրափակչում Արցախի մայրաքաղաքի Ստեփանակաերտի հավաքականը խաղալով  Երևանի ֆիզիկուլտուրայի ինստիտուտի «ՖԻՄԱ» ակումբի թիմի հետ` 3:0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ և պատմության մեջ առաջին անգամ նվաճեց  ՀՀ վոլեյբոլի տղաների առաջնության գավաթը:

Շնորհավորում ենք ստեփանակերտցիներին և մաղթում նորանոր հաղթանակներ: