Էջեր

«Պարույր Հայկազն» մրցույթից հետո ՀՊՏՀ-ականները նկարվեցին Ձմեռ պապի գլխարկներով

Դեկտեմբերի 15-ին, ՀՊՏՀ 315 լսարանում թևածում էր Ամանորի տոնական տրամադրությունը: «Պարույր Հայկազն» երիտասարդ ճարտասանների մրցույթից հետո, արձագանքելով կառավարման ֆակուլտետի դեկան էդգար Ղազարյանի կոչին և ձեռք բերելով Ձմեռ պապիկի գլխարկներ` ուսանողությունը հավաքվել էր լուսանկարվելու: Նրանց խանդավառությանը միացան ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, կառավարման ամբիոնի դոցենտ,  «Պարույր Հայկազն» երիտասարդ ճարտասանների մրցույթի կազմակերպիչ Վալերի Միրզոյանը, կառավարման ֆակուլտետի փոխդեկան Մերի Բադալյանը: Շուտով լուսանկարները կդառնան ամանորյա յուրօրինակ բացիկներ, որոնցով ուսանողները կշնորհավորեն ու կբարեմաղթեն մեկմեկու: