Դեկտեմբերի 9-ին ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի և ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ ՀՊՏՀ վոլեյբոլի աղջիկները թիմն իր ուժերը չափեց ՀՀ հավաքականի հետ: Համառ ու լարված պայքարից հետո մեր հավաքականը զիջեց մրցակցին 2:1 հաշվով:
Նշենք, որ մեր աղջիկները դրսևորեցին պայքարի կամք ու մարզական ոգի, երկրպագուներին պարգևեցին դիտարժան խաղ: Նրանք տրամադրված են մարտականորեն և անհամբերությամբ սպասում են հաջորդ հանդիպմանը:


