Էջեր

ՀՊՏՀ ձեռքի գնդակի հավաքականը արժանացավ արծաթե մեդալի

 ՀՊՏՀ մարզադահլիճում նոյեմբերի 20-ին ավարտվեց հանրապետական ուսանողական մարզական  խաղերի ձեռքի գնդակի առաջնությունը: Մրցանակային տեղերի համար  ընթացավ թեժ և լարված մրցապայքար: Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի թիմը: 2-3-րդ տեղերի համար պայքարում մեր մարզիկները, հաղթելով  Երևանի պետական համալսարանի թիմին, նվաճեցին արծաթե մեդալը: 

«Ուրախությամբ նշեմ, որ համալսարանի մարզական կյանքի պատմության մեջ  առաջին անգամ տղաների ձեռքի գնդակի մեր հավաքականը այսքան հաջող հանդես եկավ և գրավեց երկրորդ հորիզոնականը»,- լավ խաղի համար արժանին մատուցելով մեր տղաներին և մարզիչ, դոցենտ Կառլեն Սարգսյանին` ասաց ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լևոն Սամվելյանը:

Տեղեկացնենք` մրցաշարում հաշվարկից դուրս հանդես էր գալիս նաև ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմը, որն էլ նվաճեց մրցաշարի սուպեր գավաթը: 

Խաղերի ավարտից հետո տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին մեդալներ հանձնեց գլխավոր մրցավար,  ՀՀ ձեռքի գնդակի ֆեդերացիայի փոխնախագահ, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզական խաղերի ամբիոնի վարիչ Հարություն Մելքոնյանը: