Էջեր

ՀՊՏՀ-ականները նշեցին ֆուտբոլի միջազգային օրը

Այսօր ՀՊՏՀ մեծ հանդիսասրահում ֆինանսական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացրած միջոցառումը նվիրված էր  ֆուտբոլի միջազգային օրվան:

«Մենք մոլորակի ամենահայտնի խաղի` ֆուտբոլի երկրպագուներ ենք: Այն միավորում է մեզ, դարձնում միասնական ու համախմբված»,-ասում են միջոցառման կազմակերպիչները և տեղեկացնում, որ այս  տոնն ընդունվել է ՄԱԿ-ի որոշմամբ և նշվում է դեկտեմբերի 10-ին։

Ուսանողներն իսկական ֆուտբոլային տոնական օր նվիրեցին, ոգևորեցին հանդիսատեսին` տեսահոլովակների միջոցով ցուցադրելով աշխարհի 20 լավագույն գոլերը,  աշխարհի առաջնության չեմպիոն թիմերին` սկսած 1930 թվականից: Նրանք պատմեցին աշխարհի լավագույն ֆուտբոլիստների ու թիմերի մասին, ներկայացրեցին ֆուտբոլային ուշագրավ, հետաքրքրական ու զավեշտալի դեպքեր:

Միջոցառումը ապացուցեց, որ ՀՊՏՀ-ականները ևս հավատարիմ են այս մարզաձևին: