Էջեր

Կառավարման ֆակուլտետի ուսխորհուրդը տոնական ցերեկույթ էր կազմակերպել

«2012 թվականին հաշված օրեր են մնացել. գալիս է մեր կյանքի ամենասիրելի, ամենթախծոտ և ամենաուրախ ժամանակը: Կյանքի արագ ընթացքի մեջ միայն հիմա ենք զգում, որ գալու է նոր տարի, որի մեջ այնքա~ն հույս, սպասում, սեր, այնքա~ն հավատ կա: Թող որ իրականություն դառնան մեր սրտից բխած ամենալավ մաղթանքներն ու երազանքները»,- այսպիսի խոսքերով ու տոնականորեն սկսվեց ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի ուսխորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված ամանորյա տոնական ցերեկույթը:

Տնածառի լույսերի ու փայլերի ներքո բեմահարթակ բարձրացան շնորհալի ուսանող-ուսանողուհիները` իրենց երգ ու պարով, հումորով վարակեցին մեծ հանդիսասրահում հավաքված ուսանողությանը:

Ինչպես միշտ իր ֆակուլտետի կողքին էր դեկան Էդգար Ղազարյանը, որը հնչեցրեց Պարույր Սևակի բանաստեղծական տողերը.

…Արի’, Նո’ր տարի,

Գալուստդ բարի~:

Եվ արթնացրո’ւ քո թնդուն քայլքով

Ուշ մնացածին,

Քնով տարվածին…

…Ու մենք, վերջապե~ս, հասկանանք իրա’ր.

Ամենքըս, բա~վ է, հասկանանք իրար:

Նաև հասկանա’նք, որ մեր իսկ արյան գնդիկը մանըր

Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր…