Էջեր

Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ուսանողները ներկայացրին հայտնի ֆիլմերի սաունդտրեկները

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Էկոնոմ plus» ամսագրի 10-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են, և յուրաքանչյուր ֆակուլտետ ներկայացնում է իր տոնական ծրագիրն այս առիթով: Այսօր մեծ հանդիսասրահի բեմահարթակում ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ուսանողներն էին: Նրանք անդրադարձել էին ֆիլմերի երաժշտությանը` սաունդտրեկներին, որոնք առավել ինքնատիպություն են հաղորդում կինոնկարներին` դրանք դարձնելով գրավիչ ու հիշվող: Համերգային ծրագրում հնչեցին արտասահմանյան, ռուսական, հայկական կինոֆիլմերի սաունդտրեկներ` երգեր, կատարումներ սաքսաֆոնով ու կիթառով: Ուսանողները հանգամանորեն էին պատրաստվել այս համերգին. հաղորդավարները պատմում էին ֆիլմի համառոտ բովանդակությունը,  նշում արտադրության թվականը, սցենարիստի, ռեժիսորի ու գլխավոր դերակատարների անունները: Կատարումներն  ուղեկցվում էին կինոնկարներից հատվածների ցուցադրությամբ: Այնպես որ, միջոցառումն ուներ նաև ճանաչողական ուղղվածություն: